News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հատուկ առաջարկի շրջանակներում Ucom շարժական կապի բաժանորդները կստանան 2X շատ ինտերնետ իրենց սմարթֆոնների համար միայն այն դեպքում, եթե ինտերնետի մի շարք փաթեթներն ակտիվացնեն Ucom հավելվածով։ Մասնավորապես Ucom հավելվածի միջոցով ինտերնետի 300 ՄԲ ծավալով փաթեթն ակտիվացնելու դեպքում բաժանորդները կստանան 600 ՄԲ, իսկ ակտիվացման համար կվճարեն ընդամենը 100 դրամ։ 500 ՄԲ ծավալով ինտերնետի փաթեթն ակտիվացնելու դեպքում բաժանորդները կստանան 1000 ՄԲ՝ վճարելով ընդամենը 500 դրամ նախկին 750 դրամի փոխարեն։ Իսկ 1ԳԲ ինտերնետի փաթեթը Ucom հավելվածով ակտիվացնելիս բաժանորդները կստանան 2 ԳԲ ընդամենը 700 դրամով նախկին 1000 դրամի փոխարեն։

«Ի դեպ, նախկին 2 ԳԲ ծավալով ինտերնետ փաթեթն այսուհետ կկազմի 3 ԳԲ եւ այն կարելի է ակտիվացնել 1200 դրամով նախկին 1500 դրամի փոխարեն։ 10 ԳԲ ծավալով փաթեթի գինն էապես նվազել է՝ կազմելով 3500 դրամ նախկին 5000 դրամի փոխարեն։ Բացի այդ, մենք ստեղծել ենք նոր՝ 20 ԳԲ ծավալով ինտերնետի փաթեթ, որի ակտիվացման գինը կազմում է  6500 դրամ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ Ucom հավելվածի միջոցով փաթեթներն ակտիվացնելու հնարավորություն ունեն Ucom շարժական կապի Կանխավճարային ծառայության, Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների, ինչպես նաեւ Ամսական ծառայության բաժանորդները։ Փաթեթները վավեր են 30 օրվա ընթացքում, բացառությամբ 300 ՄԲ ծավալով ինտերնետ փաթեթի, որը գործում է 1 օր։

Ucom հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ