News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում լիբիական Ազգային համաձայնության (ԱՀՄ) կառավարությասն հետ Տրիպոլիից ոչ հեռու ռազմակայան կառուցելու մասին։ Այս հավաստիացմամբ հանդես է եկել Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում կատարելով անանուն ռազմական աղբյուրներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ռազմակայանում նախատեսվում է տեղակայել թուրքական հատուկ ջոկատ եւ թուրքական ՌԾՈւ ստորաբաժանումներ, ստեղծել թռիչքուղի եւ կապի կետ բացել։ Բացի այդ, նշվում է, որ ԱՀԿ-ն Անկարաի հետ քննարկում է թուրքական ռազմական ինքնաթիռներ եւ անօդաչու սարքեր գնելու հարցը։

Հինգշաբթի Al Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով անանուն աղբյուրներին, տեղեկացրել է, որ Թուրքիան Լիբիա է ուղարկել գրոհայինների Սոմալիից եւ Քենիայից եւ ԱՀԿ-ի հետ կնքել է ՀՕՊ համակարգերի մատակարարման առաջին գործարքը։

Լիբիայում արդեն երկար ժամանակ զուգահեռ գոյություն ունի գործադիր իշխանության երկու մարմին՝ Ֆաիզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը եւ Աբդալա Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում խորհրդարանի հետ համատեղ եւ վայելում է Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարի աջակցությունը։ Վերջինը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր մայրաքաղաքի դեմ վճռական գրոհ սկսելու մասին։ ԱՀԿ-ն իր հերթին մոբիլիզացրել էր իրեն ենթակա բոլոր ստորաբաժանումները՝ պաշտոնապես օգնութան համար դիմելով Թուրքիային՝ նոյեմբերի վերջին ստորագրված ռազմական համագործակցության հուշագրի հիման վրա։ ԼԱԲ հրամանատարությունը բազմիցս մեղադրել է Անկարային Սիրիայից Լիբիա հարյուրավոր վարձկաններ, այդ թվում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներ նետելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ