News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ինչպես գիտեք երկու հայտարարություն եղավ, մեկը ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից, մյուսը Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջիանի Բուքիքիոյի կողմից: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, այս երկու հայտարարություններին հետեւած ներհայաստանյան արձագանքներն իր մոտ դեժավյույի տպավորություն է արթնացնում. «Նախկին իշխանության ժամանակ էլ միջազգային կառույցների հայտարարությունները վերցվում էին, էնտեղից պռճոկվում էին բառեր, արտահայտություններ, ձեւակերպումներ: Իշխանությունը դա փորձում էր ներկայացնել իր համար շահեկան կոնտեքստով, ինչը մենք տեսանք նաեւ այս անգամ, իսկ ընդդիմությունը փորձում էր ներկայացնել իրեն շահեկան տեսակետից: Սա ծիծաղելի է երկու կողմերի համար էլ: Այս երկու հայտարարություններից հետո ես կարդացի, որ ընդդիմությունն ասում ՝ ջախջախել են իշխանությանը, իշխանությունն էլ ասում է, որ ջախջախել են ընդդիմությանը: Սա ոչ որեւէ մեկի հաղթանակն է, ոչ էլ պարտությունն է: Այստեղ երկու հայտարարություններում էլ կա ռեալ մտահոգություն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի: Երկրորդ, մտահոգությունների հասցեատերը հիմնականում իշխանությունն է, որքան էլ իշխանությունը փորձի ասել, թե ձեւակերպումներն իրեն ուղղված չեն: Սա ինձ հիշեցնում է հայտնի մուլֆիլմը, որտեղ ասվում է՝ չասենք ով է, բայց դա փղիկն է:

Ես կարծում եմ, որ Բուքիքիոն ավելի կոնկրետ էր իր հայտարարության մեջ, որովհետեւ երեւի թե իրենք տեղեկատվություն ունեին, որ համազեկուցողների հայտարարությունը որոշակի մեկնաբանելի է եղել եւ շատ հիշեցնում էր Մինսկի խմբի համանախագահների լղոզած, անհասցե հայտարարությունները»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ որ պետք է հասկանալ, որ այս կառույցների հայտարարությունները չեն արվում ինչ-որ մեկին պատժելու կամ խրախուսելու համար. «Սրանք աշխատանքային հայտարարություններ են, որոնցից պետք է արվի հետեւություն»: Հարցին, թե Հայաստանը պարտավո՞ր է  հաշվի նստել այդ հայտարարությունների հետ, Զոհրաբյանը բացասական պատասխան տվեց. «Պարտավոր չէ, բայց եթե օրինակ միջազգային ինդեքս չափող որեւէ կառույց հայտարարություն է անում, որ ՀՀ-ում տնտեսական ցուցիչը լավ է, իշխանությունը միանգամից ճպ-ճպ-ճպ ֆեյսբուքյան բոլոր էջերում գրում է, թե տեսեք, ողջունել են եւ այլն: Իրավական իմպերատիվ պահանջ, որ այս հայտարարությունները պետք է հաշվի առնվեն, չկա, բայց կա ընդհանուր քաղաքական խաղի կանոն: Եթե մենք անդամակցել ենք ԵԽ-ին եւ պարտավորություն ենք ստանձնել, որ Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաները անպայմանորեն պետք է հաշվի առնենք, դրանց վրա պիտի չթքենք, մենք ունենք ընտրություն՝ թքել, թե չթքել: Այստեղ յուրաքանչյուր իշխանություն եւ ընդդիմություն պետք է անի իր հետեւությունը»:

Նա տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում հանդիպել են Հայաստանի հարցով համազեկուցողներին. «Ես վստահ եմ, որ իրենք Հայաստանի վերաբերյալ զեկույցում լւնելու է նաեւ այլ մտահոգություն: Իրենց մեծապես մտահոգում է ատելության խոսքի գերդոզանԿամ մենք բոլորով անում են հետեւություն, կամ կամ մենք ասում ենք՝ ո՞վ ես դու, Եվրոպայի խորհուրդ, որ միջամտես Հայաստանի ներքին հարցերին: Ես որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, կողմ եմ, որ մենք ոչ թե բզկտենք միջազգային կառույցների հայտարարությունը, այլ այդ հայտարարություններից անենք հետեւություններ: Իրե՞նք պետք է ասեին, որ ՍԴ-ի շուրջ օղակը սեղմվում է, որ կա ակնհայտ քաղաքական ուղղորդվածություն: «Իմ քայլի» պատգամավորները չեն էլ թաքցնում, որ սա քաղաքական խնդիր է եւ ցանկացած գործիք այս թնջուկը հանգուցալուծելու մեզ համար ընդունելի է»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյան՝ հավելելով, որ ԲՀԿ-ն կարծում է, որ խնդիրը չպետք է լուծվի քաղաքական գործիքներով, քաղաքական պրեսինգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ