News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Թե ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, թե Վենետիկի հանձնաժողովի նախագահ բուքիքիոյի հայտարարությունը ուղղված են իշխանություններին եւ 2 հայտարարություններն էլ որոշակի կոչ են պարունակում իշխանությանը՝ տարբեր առումներով։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Առաջինը, վաղ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ եղած ռեկոմենդացիաները պահպանելուն էին ուղղված, եւ երկրորդն այն լարմանը, որ կա այսօր։ Երկու հայտարարություններն էլ սխալ են մեկնաբանվել իշխանությունների կողմից, մեկնաբանվել են ի օգուտ իրենց։ Այսինքն իշխանությունները, երբ ասում են մենք ողջունում ենք այդ հայտարարությունը, դրանով ուզում են ծածկել մտահոգությունների այդ ամբողջ հատվածը: Ես դա պետք է անվանեմ թրոլինգ։ Բարձր մակարդակով իշխանությունը թրոլինգի է ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին, այնուհետեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահին։ Այդ մարդկանց ձեռք են առնում եւ ինչո՞ւ են ձեռք առնում, որովհետեւ եթե դուք համեմատեք նախկինում այս ձեւի հայտարարությունները ոնց են ընկալվել, դա էլ պարզ կլինի: Որովհետեւ իշխանությունը լեգիտիմ իշխանություն է եւ որեւէ բանով կաշկանդված չէ, ցույց է տալիս, որ ես լեգիտիմ իշխանություն եմ եւ ես թքած ունեմ ձեր հայտարարությունների վրա, ես այդպես եմ ընկալում»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ նախկին իշխանություններն օրինակ վախենում էին նման հայտարարություններից, փորձում էին, ինչ որ շտկումներ անել, այս իշխանություններն ուղղակի թրոլինգ են անում, ձեռք են առնում այս մարդկանց. «Բայց պետք է ասեմ, որ այս մարդիկ էլ են մեղավոր, որովհետեւ եթե հայտարարություններում հնարավորություն կա դրանք տարբեր ձեւերով մեկնաբանելու, ուրեմն միգուցե ճիշտ է անում մեր գործընկերը, որ ձեռք է առնում բարձր մակարդակով։ Ես չգիտեմ, դա իրենց պրոբլեմն է, թող իրար հետ քննարկեն, տեսնեն ով է ճիշտ: Ես որպես քաղաքական մարդ, ընկալում եմ հետեւյալ կերպ, որ իշխանությանն ասում են, այն գործողությունները, որոնք դուք կիրառում եք, իսկ դա փունջ է գործողությունների, դա աուրա է, դեպքերի եւ գործողությունների շարան է, այդ շարանն ասում են մի արեք, դրանով լարվածություն եք ստեղծում 2 իշխանության թեւերի միջեւ եւ ավելին դա հակասում է մեր նախկինում ընտրված ռեկոմենդացիաներին՝ կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգի հետ կապված: Բայց իրենք կոչը հետեւյալ ձեւով են մեկնաբանել, որ կոչն ուղղված է Հրայրին, որ Հրայրին են իրենք կոչն արել, որ խելոք մնա, դու համը հանում ես արդեն, դու ոնց որ շատ ես այդտեղ բզբզում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ