News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ հանդիպումն ի ցույց դրեց բավական երկար ժամանակահատված տեւած կեղծիքը, որ որեւէ կերպ բանակցություն չկա, որ սեղանին փաստաթուղթ չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը։

«5-ակողմ հայտարարություն եղավ, եղավ նաեւ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, իսկ հայտարարության մեջ ուղղակիորեն քաղաքական գործընթացին հղում կա՝ սկզբունքների եւ տարրերի մասին խոսելով: Իսկ մենք լավ հիշում ենք, որ սկզբունքների եւ տարրերի բառակազմը մշտապես կիրառվել է Մադրդիյան սկզբունքների կամ նրա որեւէ վարիացիայի նկատմամբ: Այն, որ կա փաստաթուղթ եւ կա գործընթաց, անգամ դրա տակ եղավ ԱԳ նախարարի ստորագրությունը»,-ասաց Բեքարյանը՝ հավելելով դա արձանագրում է, որ մինչ այս եղած հայտարարությունները ընդամենը սեփական հասարակությանը ապակողմնորոշելու գործընթաց է եղել:

«Երկրորդ տարրը բավական ճղճիմ բեմադրված թատրոնն էր, երբ Ժնեւի հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ Կապանի ասուլիսում վարչապետը հայտարարել էր, թե ի՞նչ ունեմ ստացած նախորդներից: Այդտեղ մենք իրավիճակի աբսուրդ ունենք: Խոսքը վերաբերում է երկրի գլխավոր բանակցողին ի պաշտոն այդ պարտականությունները կատարողին, եւ այդ մարդը նախկինների թողած ժառանգության հետ կապված վկայակոչում է ինչ-որ լրատվամիջոցի հրապարակմանը: Սա աբսուրդի ժանրից է: Այսինքն դու տեղյակ չես այդ ժառանգությանը փաստաթղթային իմաստով, եւ պետք է հենվես ինչ-որ լրատվամիջոցի հրապարակման վրա՞: Հետեւից էլ ասես, որ քանի որ այդ հրապարակմանը հերքում չի եղել, երեւի ես դա ընդունեմ որպես փաստ: Այսինքն մենք այստեղ գործ ունենք մի փաստի հետ, որ սեփական հանրության նկատմամբ հարգանքի կա լիակատար բացակայություն: Մ իայն այդ պարագայում է հնարավոր հիմարի տեղ դնել բոլորին: Որքան շուտ մեր հանրությունը սա գիտակից, այնքան ավելի շուտ կհասկանանք մարտահրավերները»,-ասաց Բեքարյանը:

Երրորդ տարը, ըստ նրա, այն է, որ հրապարակված հոդվածը վկայակոչելով վարչապետը իբր անում է բացահայտում. «Այս ամենի հասցեատերը մեր հանրության իր պատկերացմամբ ոչ գրաճանաչ հատվածն է: բայց գրաճանաչ հատվածն առիթ ունեցել է ծանոթանալու, թե Ղարաբաղի հարցում միջնորդների մոտեցումը որն է: Այդ միջնորդների մոտեցումը սկսած դեռեւս Լաքվիլայից, համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով գաղտնազերծվել է, որը պարունակում էր երեք սկզբունքներ եւ 6 տարրեր: Չի բացահայտվել ամբողջությամբ, բայց այն, ինչ ինքը ներկայացնում էր Կապանում, տարիներ ի վեր գաղտնազերծված է»:

Բեքարյանը էժանագին քայլ համարեց, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց Արցախում նախագահի թեկնածուներին, ասելով՝ տվեք ձեր կարծիքը, եւ եթե դուք նման փաստաթղթի շուրջ համաձայն եք, որ մենք բանակցենք, ես խնդիր չունեմ, կբանակցեմ եւ շատ արագ դա կհայտնվի սեղանին: «Ոչ բոլոր թեկնածուները արձագանքեցին, իսկ արձագանքածները մրցավազքի մեջ մտան՝ հայտարարելով, որ իհարկե, համաձայն չենք դրան: Ստացվում է, որ գործընթացին չմասնակից սուբյեկտը, այս դեպքում թեկնածուն, տալիս է արձագանք մի բանի վերաբերյալ, որի ամբողջական պատկերը չունի: Բայց այստեղ տեղի է ունենում ամենաունիկալը: ՀՀ ԱԳ նախարարը Ժնեւում թքած ունենալով վարչապետի տված հարցմանը Արցախից եկած պատասխանների վրա, քննարկում է այն փաստաթուղթը, որն իբրեւ թե բացահայտում էր վարչապետը եւ հարցնում Արցախի նախագահի թեկնածուների կարծիքը: Այստեղից հարց. Եթե ԱԳ նախարարը շրջանցել է վարչապետի հրահանգները, մենք դա պետք է տեսնեինք: Եթե չի շրջանցել, ապա ո՞ւմ համար էր այս թատրոնը, ո՞րն էր այս թատրոնի նպատակը: Այս գործընթացը տրանսֆորմացվել ու տարածվել է միջազգային հանրության վրա, եւ ՄԱԿ-ի ԱԽ երեք անդամ երկրի վրա՞: Եվ այս հիմարի տեղ դնելու գործընթացում ռիսկերը հաշվող եղե՞լ է: Չկա որեւէ տրամաբանություն այս ընթացքի մեջ»,-հայտարարեց Բեքարյանը:

Նա անդրադարձավ նաեւ Ժնեւի հանդիպումից հետո Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, որտեղ նշվում է, որ ճիշտ կլինի, որ բանակցային գործընթացին հնարավորինս շուտ մասնակցեն Արցախի ժողովրի ընտրյալ ներկայացուցիչները. «Սա արտահայտություն էր ֆիքսած նախադասության մեկ հատվածից 1992 թվականի դեռեւս ԵԱՀԽ արձանագրությունից, որտեղ նշվում էր Մինսկի կոնֆերանսի պատրաստման ժամանակ մասնակից կողմերին: Այդ շարքում դնում էր այդ արտահայտությունը՝ հետեւյալ տարբերությամբ «Արցախի ժողովրդի ընտրյալ եւ այլ մասնակիցները»: Տարիներ շարունակ Ադրբեջանը փորձել է հիմնվել ԵԱՀԿ-ի հենց այս արտահայտության վրա, որպեսզի բանակցային գործընթացին ներգրավի ադրբեջանական համայնքը, նրան տեղավորելով այդ «այլ»-ի մեջ: Սա տարիների ընթացքում եղել է Ադրբեջանի հիմնական կռվաններից մեկը, որ Ղարաբաղի ժողովրդի մեջ մտնում է նաեւ ադրբեջանական համայնքը: Մենք գործ ունենք տգիտության ամ ծրագրավորված դավադրության հետ:

Եթե մեր ԱԳՆ-ի նպատակը ֆորմալ փաստաթղթային հիշեցումն էր, որ կա հիմք Արցախը բանակցային սեղան բերելու, նա առնվազն ուներ հնարավորություն ուներ հենվելու 1994-ի Բուդապեշտի գագաթաժողովի վրա, որտեղ նշված էր, որ հակամարտության կողմերը հրադադարը ստորագրած կողմերն են»,-ասաց Կարեն Բեքարյանը:

Նա հայտարարեց, որ ժնեւյան բանակցությունների նույն օրը համանախագահներից մեկը լեգիտիմացնում է Արցախի ադրբեջանական համայնք կոչեցյալին. «Մինչ այդ դրա մասին բաց տեքստով խոսել էր Լավրովը՝ առաջին համանախագահող երկիր: Դրանից հետո օրերի տարբերությամբ այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ հանդիպել էր Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը՝ երկրորդ համանախագահ: Երրորդ համանախագահը այդ քայլը անում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը ժնեւյան բանակցությունների օրը: Հիմա հարց եմ տալիս՝ մեր ԱԳՆ-ն այդ համայնքի ճանապարհն է բացո՞ւմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ