News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստվայրում այսօր՝ փետրվարի 5-ին, ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։ Այսօրվա նիստին քննվում են նախորդ նիստերին հետաձգված միջնորդությունները։

Նշենք, որ «Սասնա ծռերի» գործով դատարանը գտնվում է դատաքննությունն ավարտելու եւ միջնորդությունների լրացման փուլում։

Գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի շահերը նախկինում պաշտպանող Հայկ Ալումյանը 2017 թվականն միջնորդել էր սույն գործով դիմել ՍԴ՝ պարզելու ՀՀ ՔՕ 8-րդ գլխի (Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքները) ՀՀ Սահմանադրության համապատասխանությունը։ 

Սմբատ Բարսեղյանի ներկայիս պաշտպան Տիգրան Եգորյանը նույնպես կողմ էր, որպեսզի քննվի այդ միջնորդությունը։ Նա նշեց, որ նմանատիպ իրավակարգավորումների վերաբերյալ կա միջազգային փորձ։

Մեղադրող դատախազը, սակայն առարկեց ու շեշտեց, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է եւ ենթակա չէ քննարկման։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Նշենք, որ նախորդ դատական մի քանի նիստերին հարցաքննվել են այդ գործով ամբաստանյալները։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ