News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Արտասահմանում հայկական լոբբիի աշխատանքի արդյունքները մենք կտեսնենք Հայոց ցեղասպանության տարելիցին մոտ: Այս մասին այսօր` փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ անցյալ տարի ԱՄՆ ընդունած երկու բանաձեւերը չեն կարող հետեւանքներ չունենալ ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում: Փորձագետը կարեւորեց հայ փորձագետների լուրջ վերլուծական աշխատանքի անցկացումը Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացների հետ կապված, քանի որ բացառված չէ, որ մենք կանգնած ենք փոփոխությունների շեմին՝ նման 20-րդ դարասկզբին տեղի ունեցածին, երբ ստորագրվեց Սեւրի փաստաթուղթը՝ ուղղված  Թուրքիայի հյուսիսում քրիստոնեական պետության ստեղծման հետ:

«Այսօր ամեն ինչ գնում է նրան, որ հայկական հարցը կարող է նորից արդիական դառնալ, բայց այլ բնույթ կունենա՝ հաշվի առնելով հայկական պետության առկայությունը, որը փափուկ ուժ կիրառելով՝ կարող է իր օրակարգն առաջ մղել աշխարհի շատ երկրների հասարակական եւ քաղաքական շրջանակներում»,- պարզաբանեց նա:

Սաֆրաստյանը նշեց, որ վերջին շրջանում փոփոխություն են կրել Ռուսաստանի եւ ԱՄՆ փոխհարաբերությունները: «Վաշինգտոնը սկսել է ռազմավարական հարցերում ակտիվորեն հաշվի առնել Մոսկվայի դիրքորոշումը եւ նրան անվանել Չինաստանից հետո աշխարհում երկրորդ հակառակորդը: Ռուսաստանն իր հերթին անչափ ակտիվ է ՄԱԿ-ում, ինչի դրսեւորումը դարձավ ԱԽ նիստ հրավիրելու նրա նախաձեռնությունը գլոբալ խնդիրներ լուծելու համար: Այս ամենը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում իրավիճակը վկայում են այն մասին, որ մենք պետք է պատրատվենք ամենաանսպասելի սցենարների»,- ամփոփեց թուրքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ