News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանել է այսպես կոչված «ԵԱՏՄ ավտոմեքենաների ներկրման» հարցը:

«Կարծում եմ` այսօր ԵԱՏՄ ավտոմեքենաների ներմուծման հետ կապված երկու առավել արդիական հարցերը վերաբերում են.

1. ՀՀ քաղաքացիների համար «մաքսազերծման» արտոնյալ ռեժիմին, այսինքն` ԵԱՏՄ բոլոր անդամ-երկրների համար սահմանված Միասնական մաքսային սակագնից (ՄՄՍ) ցածր,

2. Միության այլ պետությունների տարածքում արտոնյալ ռեժիմով Հայաստան ներմուծված այդ նույն ավտոմեքենաների օգտագործման կարգին:

Ես արդեն մի քանի անգամ հայ գործընկերների հետ զրույցներում, այդ թվում նաեւ 2019-ի հունիսի 10-ին խորհրդարանական լսումների ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից խոսել եմ ԵԱՏՄ հարցերի շուրջ: Բոլորը պետք է իմանան այդպիսի արտոնյալ պայմանների ժամանակավոր բնույթի և, հատկապես, արտոնությունների չարաշահման վտանգների մասին՝ մեր Միության արտադրության թափանցիկ և մրցակցային շուկան կառուցելու համար: Մեր երկրները պետք է սովորեն ինքնուրույն արտադրել իրենց անհրաժեշտ ապրանքներ, որոնք նաև նոր կլինեն, այլ ոչ թե անվերջ ներմուծեն այդ ապրանքները, ընդ որում՝ հին, որոնք «ոչնչացնում են» մեր արտադրությունը, մասնավորապես` ավտոմեքենաների: Արտոնությունները միշտ էլ բացառություն են եղել, հենց այդ պատճառով էլ դրանք ժամանակավոր են կոչվում:

Ինչ վերաբերում է Միության այլ երկրներում ԵԱՏՄ ներմուծվող ավտոմեքենաների արտոնյալ ռեժիմով օգտագործման պայմաններին, հատկապես` հայկական գրանցման համարներով, ապա դրանք նախատեսված են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագրում (2014 թ. մայիսի 29-ին), մասնավորապես, Պայմանագրի 3-րդ հավելվածում: Այնտեղ նշվում է Միության մեկ այլ երկրի տարածքում ավտոմեքենան «գրանցելու» (35-րդ կետ) (10 օրվա ընթացքում) և «արտոնյալ» սակագնի ու ՄՄՍ-ի միջեւ տարբերությունը վճարելու անհրաժեշտության մասին, եթե քաղաքացին ցանկանում է ավտոմեքենան այնտեղ երկար օգտագործել (կամ սպասել, երբ կանցնի 3 տարի ներմուծված ավտոմեքենայի համար՝ հաշվարկը սկսելով բոլորի համար ընդհանուր ՄՄՍ-ի կիրառման սկզբից` մոտ 2023 թվականից հետո):

Միության երկրներն ունեն նաեւ Պայմանագրի դրույթներից բխող պարտավորություններ (40-րդ կետ, 2,3-րդ պարբերություն): Ի դեպ, պարզաբանումները Հայաստանի խորհրդարանում, որտեղ ներկա էին նաեւ ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող երկու հայկական ընկերությունների ղեկավարները, տրվել են նաեւ Միության երկրներում շրջակա միջավայրի չափորոշիչների տարբերության և այդպիսի ավտոմեքենաների տերերի կողմից երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների ճիշտ գանձման հնարավորության, նաեւ երկրի ազգային օրենսդրությամբ սահմանված հարկային գանձումների վերաբերյալ: Իմ հերթին, ուզում եմ կոչ անել քաղաքացիներին ուսումնասիրել օրենսդրության և պայմանագրերի նորմերը, քանի որ անտեղյակությունը չի ազատում դրանց հետեւելու պատասխանատվությունից: Հավանաբար, իրազեկման ավելի լայն քարոզարշավ է անհրաժեշտ պետական մարմինների կողմից: Հենց այդ պատճառով էլ Ղազախստանի կառավարությունը խելամիտ փոխզիջման է գնում ավտոմեքենաների օգտագործման հարցում` գրանցման նոր ձև («դեղին համարներ») սահմանելով եւ մեկ տարով հետաձգելով տուրքերի, հարկերի և տուրքերի տարբերությունը վճարելու ժամկետները»,- նշվում է դեսպանի մեկնաբանության մեջ:  

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 3-րդ հավելվածից քաղվածք.   

13. Երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներս բերված եւ Պայմանագիրն ստորագրելուց հետո «ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձեւակերպված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 8702, 8703 եւ 8704 ապրանքային դիրքերում դասակարգվող թեթեւ մարդատար ավտոմեքենաները եւ շարժիչային մյուս տրանսպորտային միջոցները, որոնց համար վճարվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703 եւ 8704 ապրանքային դիրքերում դասակարգվող թեթեւ մարդատար ավտոմեքենաների եւ շարժիչային այլ տրանսպորտային միջոցների համար Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով (ԵԱՏՄ ՄՄՍ) սահմանված դրույքաչափերից տարբերվող մաքսատուրք, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում համարվում են օտարերկրյա ապրանքներ` մինչեւ վճարված մաքսատուրքերի ու ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703 եւ 8704 ապրանքային դիրքերում դասակարգվող թեթեւ մարդատար ավտոմեքենաների ու շարժիչային այլ տրանսպորտային միջոցների համար ԵԱՏՄ ՄՄՍ-ի սահմանած դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի գումարների տարբերության չափով մաքսատուրքերի վճարումը. Հայաստանի Հանրապետության կողմից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերում դասակարգվող թեթեւ մարդատար ավտոմեքենաների եւ շարժիչային այլ տրանսպորտային միջոցների համար ԵԱՏՄ ՄՄՍ-ի սահմանած դրույքաչափերի կիրառման գործընթացն սկսելուց հետո մինչեւ 3 տարին լրանալը:  

31. Պայմանագրի ստորագրումից հետո երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ավտոմեքենաները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են Համաձայնագրի 5-րդ հավելվածով սահմանված դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, ինչպես նաեւ սույն Հավելվածի 30-րդ կետում նշված ավտոմեքենաները Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություններում ճանաչվում են օտարերկրյա ապրանքներ` մինչեւ Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարների եւ վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների տարբերության չափով մաքսատուրքերի, հարկերի վճարումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 եւ 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող թեթեւ մարդատար ավտոմեքենաների եւ շարժիչային այլ տրանսպորտային միջոցների համար ԵԱՏՄ ՄՄՍ-ով սահմանված դրույքաչափերի՝ Հայաստանի Հանրապետության կողմից կիրառման մեկնարկից հետո մինչեւ 3 տարին լրանալը:       

35. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված՝ սույն Հավելվածի 30-րդ եւ 31-րդ կետերում նշված ավտոմեքենաները կարող են Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ ժամանակավոր ներմուծվել միայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձանց կողմից՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման եւ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու: Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ նման ավտոմեքենաների ներմուծումն ու այդ տարածքում դրանց օգտագործումն այլ անձանց կողմից, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության այդպիսի այլ անդամ պետությունների տարածքներում դրանց օտարումը, օգտագործման հանձնումը, տնօրինումը թույլատրվում է միայն այդ այլ պետությունների մաքսային մարմիններում դրանց մաքսային հայտարարագրման եւ մաքսատուրքերի, հարկերի վճարման պայմանով` հաշվի առնելով սույն Հավելվածի 31-րդ կետը:

36. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների մաքսային մարմիններին տեղեկացնում են Պայմանագրի ստորագրումից հետո ներմուծված եւ Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ շրջանառության համար բաց թողնված ավտոմեքենաների եւ այդ ավտոմեքենաների համար վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների չափի մասին:

40. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ԵԱՏՄ ՄՄՍ տուրքերի դրույքաչափերից տարբերվող՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Պայմանագրի 4-րդ հավելվածով նախատեսված ցանկով սահմանված ապրանքների համար: Հայաստանի Հանրապետությունը կապահովի, որ այն ապրանքները, որոնց համար ԵԱՏՄ ՄՄՍ մաքսատուրքերի դրույքաչափերի համեմատ կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի առավել ցածր դրույքաչափեր, օգտագործվեն միայն իր տարածքի սահմաններում եւ միջոցներ կձեռնարկի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ նման ապրանքների արտահանումը չթույլատրելու համար՝ առանց ԵԱՏՄ ՄՄՍ դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության վճարման: Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը իրավունք ունեն որոշելու նշված ապրանքների` իրենց տարածք ժամանելու կարգը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ