News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեր նախարարի տեղակալների նշանակումը պետք է լինի մտածված՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ աշխատանքից ազատվել են ԿԳՄՍ 2 փոխնախարարները, իսկ մեկը՝ Գևորգ Լոռեցյանը կալանավորված է:

Հարությունյանը պատասխանեց՝ ջանք չեն խնայում՝ նախարարության աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու համար։

«Նախարարության աշխատանքները համակարգվում են այնպես, ինչպես առաջ են համակարգվել: Իհարկե, լրացուցիչ ջանքեր գործադրում ենք, բայց նաեւ ուզում ենք, որ եթե ապագայում նոր նշանակումներ լինեն, մենք դաշտում բոլոր հնարավոր մասնագետներին դիտարկենք, նոր նշանակումներ անենք:

Իհարկե ունենք տեղակալների կարիք: Ես ինքս այդ դժվարությունները տեսնում եմ, բայց նաեւ գիտակցում եմ, որ այդ նշանակումները պետք է լինի մտածված՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները»,-ասաց նախարարը:

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել Գեւորգ Լոռեցյանի դեմ հարուցված քրեական գործը՝ հաշվի առնելով, որ նա իր մտերիմն է եղել, նաեւ ՔՊ անդամ, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Գնում է նախաքննություն, ես առիթ եմ ունեցել ասելու, որ անմեղության կանխավարկածը չպետք է ոտնահարել: Կան որոշակի փաստեր, որոնց մասին նախաքննական մարմինը խոսել է: Երբ որ գործը կավարտվի եւ նոր ընթացք կլինի, այսինքն նախաքննական մարմինը որոշում կկայացնի, նոր մեկնաբանություններ կլինեն»:

Տպել
Ամենաշատ