News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր ամենամեծ երկրպագուն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ Ստոլտենբերգը «շատ երախտապարտ է իրեն, որ դաշինքի դաշնակիցները ավելացրել են պաշտպանական ծախսերը»:

2019 թվականի նոյեմբերին հաղորդվել է, որ ԱՄՆ-ը հույս ունի մինչեւ 2024 թվականն ավելացնել պաշտպանական ծախսերը ՀՆԱ 2%-ի չափով: 2016 թվականին նման ծախսեր են իրականացրել ՆԱՏՕ-ի միայն 4 անդամներ, այն դեպքում, երբ այժմ ՆԱՏՕ-ի արդեն 9 անդամ պետություն պաշտպանական ծախսերի համար ծախսում է պայմանական գումար:

Նույն ամսին Թրամփը որոշել է կրճատել ՆԱՏՕ-ի ֆինանսավորման համար ԱՄՆ ծախսերը: Սպիտակ տունը մտադիր էր դաշինքի բյուջեի մոտ 22% բաժինը դարձնել 16%՝ մնացած մասի ծախսերը թողնելով դաշինքի մյուս երկրների վրա:

2018 թվականին Թրամփը դաշինքի անդամ պետությունների առաջնորդներից պահանջել է կրկնապատկել ռազմական ծախսերը: Նրա կարծիքով՝ սահմանված 2%-ի փոխարեն ՆԱՏՕ-ի երկրները պետք է ռազմական ծախսերի համար հատկացնեն ՀՆԱ 4%:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ