News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանացի երաժիշտ Ուոլես Հարթլիի ջութակը, որը 1912 թվականին զոհվել էր «Տիտանիկի» խորտակվելիս, ներկայացրել են Բրենսոնի (ԱՄՆ, Միսուրի նահանգ) Titanic Museum Attraction թանգարանի ցուցահանդեսում, հայտնում է ozarksfirst.com-ը:

Ավելի վաղ գործիքը 1,7 մլն դոլարով վաճառվել էր հավաքորդի: Սա ամենաբարձր գինն էր, որ երբեւէ վճարվել է նավից արտեֆակտի համար:

Հիմա անունը հրապարակել չցանկացող տերը թույլ է տվել, որ ջութակը կարճ ժամանակով համալրի թանգարանի ցուցադրանմուշները:

«Սա ամենանշանակալի իրն է: Այս գործիքով երաժիշտ եւ նվագախմբի ղեկավար Ուոլես Հարթլին նվագել է, երբ նավը խորտակվել է»,- մեկնաբանել է ընկերության տնօրեն Էնդրյու Օլդրիջը:

Ուոլես Հարթլիին ջութակը նվիրել էր նրա հարսնացուն: Նա ջութակը հետն էր վերցրել «Տիտանիկի» առաջին նավագնացության ժամանակ: Այսբերգի հետ նավի ողբերգական բախումից հետո երաժիշտների խումբը ուղեւորների համար նվագել է մինչեւ վերջ:

Հարթլիին, ավաղ, չի հաջողվել փրկվել: Նրան հայտնաբերել են 2 շաբաթ անց: Մարմնին կապված էր ջութակը, որը փոխանցել են զոհված երաժիշտի հարսնացուին: Նա այն նվիրաբերել է «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ