News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ով ինձ դաս է տալիս, խորհուրդ եմ տալիս կարդալ Սահմանադրությունը, ես 40 հատ զապաս ունեմ, կարող եմ տալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նվիրատվությունների և նվիրաբերությունների մասին գործընթացում փոփոխություններ առաջարկող նախագծի քննարկման ժ-ամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նախագծով առաջարկվում է նվիրատվությունները եւ նվիրաբերությունները հաստատելու լիազորությունը թողնելով բացառապես համայնքների ավագանու վրա:

«Շատ կարեւոր նախագիծ է, տիկին Սամսոնյան, բայց ես պետք է միանամ իմ գործընկեր Միքայել Մելքումյանի մտահոգությանը։ Մենք մոտավորապես ունենք 36–37 համայնք, որ ստացել է սահմանապահ համայնքի կարգավիճակ։ Քննարկենք գուցե այդ համայնքների համար 1 միլիոնի շեմը հանվի, որովհետեւ սահմանին թշնամին է, ռիսկերը մեծ են: Եվ եթե ինչ որ մեկը ցանկանում է սահմանապահ համայնքներում, որոնք պահում են մեր թիկունքը, անանուն նվիրատվություն անել, հնարավորությունն այդ մարդկանց տանք»,-ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով՝ ովքեր հասկացան իր ելույթը, հասկացան նաեւ իր իրական մտահոգությունները. «Քանի որ ինձ համառորեն դասեր են տալիս, ես պետք է փորձեմ բարեկրթության սահմաններում արձագանքել, ով ինձ դաս է տալիս, խորհուրդ եմ տալիս կարդալ ՀՀ Սահմանադրությունը, պատրաստ եմ նվիրել, ես նման իրավիճակների համար զապաս 40 հատ ունեմ մոտս, որտեղ նշված է, թե քննիչ հանձնաժողովները, որ թվից են ուժի մեջ մտել։ Երբ անընդհատ շահարկում են նոր Հայաստան, ժողովուրդ, նոր Հայաստանում այլեւս կոռուպցիոն դեպքեր չկան եւ չեն կարող լինել, ինձ հիշեցրեք, այս որ բռնում են, մի քանի օր առաջ էլ բռնեցին ՀՀ բաձրադիր պաշտոնյաներ եւ այլն, սա ո՞ր Հայաստանում է, ինձ թվում է նոր Հայաստնում է։

Եկեք այս մենտորական տոնը դնենք մի կողմ , այս ամբիոնը չօգտագործենք չճշտված տեղեկություններ, հայտարարություններ անելու համար, որոնք ուղղակի հիմնազուրկ են»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Զոհրաբյանի խոսքով՝ ինքը նախկինում էլ է ունեցել մտահոգություններ այս հարցի վերաբերյալ. «Նախկին իշխանության ժամանակ այդ նվիրատվությունները շատ դեպքերում փոշիացվել են եւ ասել, որ քանի որ նար Հայաստնում նման բաներ հնարավոր չեն, հանկարծ չհամարձակվեք այս ամբիոնից մտահոգություն հայտնել, կարծում եմ վաղուց ժամանակյն է, որ բոլորս հասկանանք, որ որեւէ մեկւ, որեւէ մեկին չի կարող արգելել, ունենալ ողջամիտ մտահոգություններ եւ ողջամիտ կասկածներ եւ հայտնել այս ամբիոնից։ Տիկին Ղազարյան ձեզ ժպիտը ավելի է սազում ժպտացեք»,– եզրափակեց Զոհրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ