News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարաբերություններն այնպես պետք է կառուցենք, որ լինի թե ղազախական , թե ռուսական շուկան, արգելքները հանենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12–ին, ԱԺ–ում ավտոներկրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը»։

«ԵԱՏՄ–ում ունենք 71 արգելք, որից 51–ը Ռուսաստանի հետ, դրա համար Կառավարությունը պետք է ճիշտ բանակցի եւ արդեն պետք է բանակցած լիներ, այս արգելքները հանելու համար, որ շուկան ոչ թե սառի, այլ հակառակը»,– ասաց Մելքումյանը։

Պատգամավորի խոսքով՝ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ինքն այս հարցը կբարձրաձայնի։

«Առաջարկ կանեմ, որպեսզի այս շփումները եռակողմ լինեն՝ ավտոներկրողներ, ԱԺ հանձնաժողով, Կառավարություն, որ շուկան ոչ թե փոշիացնենք, այլ հակառակը։ Շեշտը պետք է դնենք նաեւ նրա վրա, որ եկամտահարկը մեզ մոտ 20 տոկոս է, իսկ Ղազախստանում՝ 12»,– ասաց պատգամավորը։

Մելքումյանի խոսքով՝ պետք է արձանագրել, որ ԵԱՏՄ–ում գտնվելու փաստը պետք է այնպես լինի, որ ապրանքի, ծառայության եւ այլ ծախսեր չսահմանափակվեն. «ԵԱՏՄ ասելով հասկանում ենք, որ այդ պարտավորությունների շրջանակում ազատ տեղաշարժի, որեւէ սահմանափակում չպետք է լինի, սակայն ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրություններում կան խնդիրներ, որ ազգային օրենսդրությունները խնդիրներ են ստեղծում ազատ տեղաշարժի համար»։

Ավտոներկրողի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է նույն խնդիրն ինչ կա Ղազախստանի հետ լինի նաեւ Ռուսաստանի հետ, Մելքումյանը պատասխանեց. «Միանշանակ կասեմ, որ այդպիսի ազդակ չկա, բայց կյանքն արագ փոփոխվում է, արտոնությունը կար 2015 թվականի հունվարի 1–ից, մենք օգտագործեցինք ընդամենը 1.5 տարի։ Ժամանակը թանկ հաճույք է եւ մենք պետք է կարողանանք նպաստել, որպեսզի հավասարակշիռ վիճակ լինի»։

Պատգամավորի խոսքով՝ պետք է կարողանալ մի քանի քայլ առաջ տեսնել, թե ինչ է լինելու, որպեսզի խնդիրը շուտ հաղթահարվի. «Հայաստանը եղել է մեքենաշինական երկիր, պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի այդ ոլորտում ներդրում լինի։ Աստված տա գա այն ժամանկը, որ հայկական արտադրության ավտոմեքեանները արտահանենք, ոչ միայն ԵԱՏՄ երկրներ, այլեւ երրորդ երկրներ։ Պարզ է Հայաստանը չի հավակնելու շքեղ ավտոմեքենանրի, բայց էկոնոմ դասի, հայկական ավտոմեքենաների արտադրության հարցը պետք է տանենք առաջ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ