News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Tesla ընկերությունը X մոդելի 15 հազար ամենագնաց ավտոմեքենա է հետ կանչում հնարավոր խնդրի պատճառով, որը կարող է ղեկի հիդրոուժեղարարի կառավարման կորստի հանգեցնել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ մայրուղիներին երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) եւ Կանադայի տրանսպորտի նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ գործակալության` NHTSA-ն եւ Կանադայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել են, որ ալյումինե պտուտակամերը կարող են կոտրվել, ինչը որոշ ավտոմեքենաների վրա կարող է ղեկի հիդրոուժեղարարի կառավարման կորստի հանգեցնել: Հաղորդվում է, որ ԱՄՆ-ում հետ կկանչվի 14193 ավտոմեքենա, Կանադայում` 843:  Կանադայի տրանսպորտի նախարարությունը հայտնում է, որ Tesla-ն կփոխարինի կախովի պտուտակամերը եւ, անհրաժեշտության դեպքում, կփոխի նաեւ ղեկային մեխանիզմը:

Ամերիկյան Tesla Motors ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես էլեկտրական ավտոմեքենաների եւ հարակից տեխնոլոգիաների նախագծող եւ արտադրող: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Պալո-Ալտո քաղաքում: Էլեկտրական ավտոմեքենաներից բացի ընկերությունն իր սեփական տեխնոլոգիայով մարտկոցներ եւ էլեկտրական շարժիչներ է արտադրում եւ վաճառում է դրանք, մասնավորապես, Toyota-ին և Daimler-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ