News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրք դատախազը 15 տարի ժամկետով պատիժ է պահանջել Die Welt-ի գերմանաթուրք լրագրող Դենիզ Յուջելի համար, հայտնում է Anadolu պետական լրատվական գործակալությունը:

Յուջելը գրեթե մեկ տարի անցկացրել է Թուրքիայի բանտում այն բանից հետո, երբ 2017-ի փետրվարին կալանավորվել էր ահաբեկչության քարոզչության մեղադրանքով` Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Բայիքի հետ հարցազրույցի համար: Նա ազատ էր արձակվել 2018-ի փետրվարին եւ վերադարձել էր Գերմանիա:

Հունիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրեց, որ Յուջելի կալանավորումն անօրինական է եւ նրան զրկել էր անձնական ազատությունից են անվտանգությունից, ինչպես նաև խախտել էր խոսքի եւ մամուլի ազատության իրավունքը:

Դատախազը պահանջել է, որպեսզի Յուջելը դատապարտվի բանտարկության` ահաբեկչության քարոզչության եւ թուրք ժողովրդին վիրավորելու համար:

Հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ