News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի Պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավար, բրիգադային գեներալ Գոլամրեզա Զալալին մեղադրել է ԱՄՆ-ին Իրանի կառավարության ենթակառուցվածքի վրա վերջերս կատարված կիբերհարձակման համար, փոխանցում է Mehr-ը:

Զալալի խոսքով` վերջերս երկրի DDoS ենթակառուցվածքի վրա կիբերհարձակումն իրականացվել է Միացյալ Նահանգների կողմից` ապագա հնարավորությունները գնահատելու համար: «Հարձակման ճշգրիտ աղբյուրի եւ ժամանակի բացահայտումը ժամանակատար գործընթաց է, բայց իրանական հեռահաղորդակցական ենթակառուցվածքի ընկերությունն աշխատում է այդ հարցրերի ուղղությամբ»,- հավելել է նա: «Ամերիկացիները չեն կարող ռազմական պատասխան տալ Իրանի միջոցառումներին, ուստի նրանք շարունակում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ եւ կիբերհարձակումներ իրականացնել` նոր հարված հասցնելու համար»,- ասել է իրանցի պաշտոնյան:

Փետրվարի 9-ին ՏՀՏ փոխնախարար Համիդ Ֆաթահը հայտարարել էր, որ Իրանը հակահարված է տվել իր հաղորդակցական ենթակառուցվածքին ուղղված կիբերհարձակմանը, ինչը հանգեցրել է ինտերնետ կապի զանգվածային խափանումների ամբողջ երկրում: «Վարձու հաքերները կիբերհարձակում են սկսել Իրանի ենթակառուցվածքի դեմ. սա ամենամեծ հարձակումն է երկրի պատմության մեջ»,- գրել էր նա իր թվիթերյան էջին:

Նա հավելել է, որ DDoS-ի հարձակումը մեկ ժամով խափանել է ինտերնետ ծառայությունների աշխատանքն Իրանում, սակայն շուտով հակահարված է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ