News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին չմասնակցելու ՀՀԿ-ի հայտարարությունները եւս մեկ պատճառ են, որպեսզի հասարակությունը ակտիվ մասնակցություն ունենա տվյալ հանրաքվեում: Այս մասին այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ քաղաքական օրակարգում ՀՀԿ-ի հայտարարությունները կշիռ չունեն եւ ոչինչ չեն նշանակում: «Ակնհայտ է, որ որոշ քաղաքական ուժեր փորձում են սաբոտաժի ենթարկել պրոցեսն ու խանգարել բարեփոխումների իրականացմանը»,- ասաց Սիմոնյանը:

Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի անցկացումը ենթադրում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ դատարանի 6 անդամների լիազորությունների դադարեցում: Հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ