News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սկինասի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով պարոն Սկինասին ԵՄ նոր մանդատի ստանձնման կապակցությամբ` նախարար Մնացականյանը նրան մաղթեց նորանոր հաջողություններ Եվրոպական մայրացամաքի համար կարևորագույն խնդիրների՝ միգրացիայի կառավարման և երիտասարդությանն աջակցության  պատասխանատու առաքելությունում:

Կողմերն անդրադարձ կատարեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների հագեցած օրակարգին ու բարձր գնահատեցին գործընկերության առկա մակարդակը: Նախարար Մնացականյանը շեշտեց ԵՄ Հանձնաժողովի ու Արտաքին գործողության եվրոպական ծառայության հետ առավել սերտորեն համագործակցության պատրաստակամությունը:

Միգրացիայի ու ազատ տեղաշարժի խնդիրների շուրջ քննարկման համատեքստում ԵՄ հանձնակատարն օրինակելի համարեց Հայաստան-Եվրամիություն վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերով հանձնառությունների իրականացման հարցում

Հայաստանի համագործակցությունը։

Նախարար Մնացականյանն առանձնահատուկ կարևորեց մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ նշելով, որ գործընթացի ազատականացումը հնարավորություն կընձեռնի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդման համար։

Մարդկանց միջև շփումների ակտիվացման և աշխուժացման համատեքստում զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին երիտասարդության աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ