News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման հաքերները փորձել են կոտրել իսրայելցի զինվորների հեռախոսները ֆլիրտի համար նախատեսված բջջային հավելվածի միջոցով, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով Իսրայելի Պաշտպանության բանակի կայքին:

Հաքերներին բացահայտելու իսրայելյան հակահետախոզության գործողությունը կրել է «Կոտրված սիրտ» անունը: Սկսած հունվարից՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները ծանոթացել են զինվորների հետ սոցցանցերում՝ ներկայանալով որպես համակրելի երիտասարդ կանայք: Կանանց լուսանկարներն ու անձնական տվյալները վերցվել էին իրական օգտահաշիվներից:

Կանանց էջերով հաքերներն ուղարկում էին գրավոր եւ ձայնային հաղորդագրություններ, նկարներ եւ տեսանյութեր, այնուհետեւ առաջարկում զինվորներին տեղադրել շփման համար ավելի հարմար հավելված՝ Catch&See, ZatuApp եւ GrixyApp, գրում է Daily Mail-ը:

Այդ հավելվածները տեղադրելուց հետո ՀԱՄԱՍ-ին հասանելի էր դառնում իսրայելցի զինվորի սմարթֆոնում պահվող տեղեկատվությունը: Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում ընդգծել են, որ հաքերների գործողությունները ժամանակին կասեցվել են, իսկ հանցագործներին չի հաջողվել վնաս հասցնել երկրի ազգային բանակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ