News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վեջին 1,5 տարում իշխանություններն անընդհատ հպարտանում են, որ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, որքան հեղափոխությունից հետո. Ես սրան միշտ արձագանքում եմ, որ մամուլի ազատության մասին կարող են խոսել միայն լրագրողները եւ հատկապես խմբագիրները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Նրա խոսքով, երբ հեղափոխությունից հետո սոցցանցերում սկսվեցին հարձակումները լրատվամիջոցների վրա, իրենք հույս ունեին, որ դա կարճ կյանք կունենա, բայց պարզվեց, որ իրենք ավելի լավատես էին, քան իրականությունն էր: Օհանյանը հիշեցրեց, որ դեռ 2018-ի ամռանը մի քանի լրատվամիջոցներով ահազանգ հնչեցրեցին՝ ուղղված իշխանություններին. «Այդ օրերին առաջին արշավը «Հրապարակի» դեմ «Ոչ «Հրապարակին» ֆլեշմոբն էր, որը ղեկավարվում էր ՔՊ-ի որոշ ներկայացուցիչների կողմից. «Նրանցից մեկը, որ նախաձեռնեց այդ արշավը, այսօր ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն է: Իշխանությունները հակադարձում էին, որ դա ժողովրդի կողմից ինքնաբուխ վերաբերմունք է: Բայց ենք հասկանում էին, որ դա վտանգավոր ճանապարհ է: Մենք ասում էինք, որ նախ իշխանությունը պետք է դուրս գա ֆեյսբուքներից եւ սկսի իրական կյանքով ապրել, աշխատել, երկիրը տեղափոխել կառուցողական հուն, որ ֆեյսբուքը մի օր կարող է ձեր դեմ աշխատել, եւ եթե չեք ուզում դառնալ ատելության խոսքի թիրախ, պետք է դա կանխվի: Չի կարելի թույլ տալ, որ այդ կիսագրագետ, ոչ այդքան պատրաստ ցածր կրքերով առաջնորդվող զանգվածը խանգարի լրատվամիջոցների աշխատանքին»,-ասաց «Հրապարակի» գլխավոր խմբագիրը՝ հավելելով, որ իշխանությունն իրենց չանսաց եւ այսօր ունենք շատ ավելի խորացած հիվանդություն, որի դեմ պայքարի մեթոդները կասկածելի են եւ հետեւողականության, արդյունքի առումով չեն կարող ունենալ այն էֆեկտը, ինչ կարող էին ունենալ 2018-ին:

«Հիմա փորձում են օրենսդրական ճանապարհով մտցնել մի հուն եւ ատելության խոսքի դեմ պայքարը կազմակերպված տանել: Մի քանի օր առաջ իմացանք, որ օրենսդրական նախաձեռնություն կա, որով փորձ է արվում զրպարտություն եզրույթի ընդգրկումը մեծացնել եւ ֆեյսբուքյան ցանկացած գրառում, որտեղ կնկատեն ոչ հավաստի տեղեկություն, դիտեն որպես զրպարտություն եւ սուտ մատնություն, ինչը շատ վտանգավոր ճանապարհ է: Այդ ճանապարհով գնալու դեպքում՝ խնդիրներ կունենանք եւ միջազգային օրենսդրության հետ, եւ մամուլի, խոսքի ազատության հետ»,-ընդգծեց խմբագիրը:

Նա նկատեց, որ ազատ արտահայտվելու հնարավորություն մամուլն ունեցել է նախորդ իշխանության տարիներին. «Նախորդ տասը տարիներին չի եղել որեւէ թեմա, որեւէ անձ, որն անձեռնմխելի լինի, որի հետ կապված մենք հնարավորություն չունենանք ազատորեն արտահայտել մեր մտքերը, գրել այն, ինչ ուզում ենք: Այդ առումով փոփոխություն չկա: Ինչ վերաբերում է մնացած բոլոր առումներով մեր աշխատանքին, այդ աշխատանքը շատ-շատ բարդացել է 2018-ից հետո: Մենք ունենք ինֆորմացիա հայթայթելու ավելի ծանր վիճակ, քան մինչեւ 2018-ն էր: Նոր իշխանությունները թափանցիկությանն այնքան էլ կողմ չեն, հնարավոր բոլոր մեթոդները կիրառում են, որ խանգարեն մեր աշխատանքին: Դա է պատճառը, որ հիմնականում օգտվում ենք մեր աղբյուրների տրամադրած տեղեկատվությունից: Իսկ երբ տեղեկատվությունն ունենք, ընդամենը պետք է մի փոքր հաստատում ստանանք որեւէ պետական մարմնից, պետական մարմինները կարող են անամոթաբար ստել՝ ճշմարտությունը հերքելու ճանապարհով»,-ասաց «Հրապարակի» խմբագիրը եւ որպես օրինակ բերեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատված լինելու մասին տեղեկությունը:

Նա ընդգծեց, որ Սուրեն Պապիկյանի վերաբերյալ նյութի հետ կապված քրգործ է հարուցվել եւ իրենք սպասում են, որ խմբագրություն կայցելեն ՀՔԾ աշխատակիցները. «Բնականաբար, փորձելու են տեղեկատվության աղբյուրը պարզել: Ես չեմ հասկանում, թե ինչի՞ են ուզում հասնել իշխանությունները, որ մենք ընդհանրապես որեւէ հրապարակում չանենք իշխանության մեջ գտնվողների հետ կապված, որ նրանց կյանքի մութ էջերը մնան չբացահայտված: Մենք վերջին 2 տարում ունեցել ենք 9 դատական հայց, իսկ դրան նախորդող 4 տարիներին ունեցել ենք 2 դատական հայց: Այդ 9 հայցերից երեքը այսօրվա իշխանության ներկայացուցիչներն են»,-ասաց Արմինե Օհանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ