News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.5
EUR
551.62
RUB
6.43
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Չինական բանկերին հրամայվել է բնակչությանը վճարելուց առաջ ախտահանել կանխիկ փողերը, որպեսզի նվազեցվի կորոնավիրուսի տարածումը, հայտնում է CNBC-ը։

Կառավարության պետական խորհուրդը հայտարարել է, որ երկրի բանկերում հրամայվել է շրջանառությունից հանել հնարավոր վարակված փողերը եւ ախտահանել դրանք ուլտրամանուշակագույն ճառագայթման կամ ջերամաշակման միջոցով։ Վարակազերծված դրամական միջոցները մինչ շուկա վերադարձնելը 7-14 օր կպահեն։

Պաշտոնյաները հայտարարել են, որ բարձր ռիսկի հատվածներից՝ հիվանդանոցներից, շուկաներից հավաքված փողերը կկնքվեն եւ հատուկ մշակման կենթարկվեն, դրանք կպահվեն Չինաստանի Ազգային բանկում։

Չինաստանի շրջանների միջեւ դրամական փոխանցումները նույնպես դադարեցվել են, ինչը, Պետական խորհրդի հաստատմամբ, թույլ է տվել նվազագույնի հասցնել աշխատակիցների տեղաշարժը եւ նվազեցնել COVID-19 նոր կորոնավիրուսի փոխանցումը։

Այնուամենայնիվ, Անգլիայի Լանքասթերի համալսարանի վիրուսաբան Մուհամմադ Մունիրը CNBC-ին հայտարարել է, թե փողերի վարակազերծման Չինաստանի ջանքերը նվազագույն ազդեցություն կունենան կորոնավիրուսի տարածումը զսպելու դեմ գործողությունների վրա։

«Թեեւ COVID-19-ը կարող է տարածվել վարակված օբյեկտների միջոցով, վիրուսի գոյատեւման ժամանակը թղթադրամների վրա դեռեւս որոշված չէ»,- ասել է նա՝ բացատրելով, որ դա բարդացնում է կանխիկ փողերի վրայից վիրուսի հետքերը հեռացնելու արդյունավետ մեթոդ գտնելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ