News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի ոչ մի դաշնակից չպետք է տրվի չինական տեխնոլոգիական հսկա Huawei-ին հաջորդ սերնդի բջջային ցանցեր թողնելու գայթակղությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հայտնում է AP-ը։

Նրա խոսքերով՝ մասնավոր կյանք ներխուժումը, որը կլինի եվրոպական 5G ցանցերում Huawei-ի ինտեգրման հետեւանք, «նման կլինի նրան, որ պետական ոստիկանությունը, չինական պետական ոստիկանությունը հայտնվի ձեր գրպանում»։ Նա պնդել է, որ այդպիսի տեխնոլոգիաները շատ զգայուն են, որպեսզի վստահվեն չինացիներին, նույնիսկ եթե նրանք կարող են նման տեխնոլոգիաներն ավելի էժան մատակարարել։

«Այն դեպքում, երբ որոշ մարդիկ ասում են, թե Huawei տեխնոլոգիաներն ավելի էժան են՝ դա ազգային-ազատագրական բանակի նախաձեռնությունն է՝ արեւմտյան տեխնոլոգիաների վրա հիմնված հակառակ ինժեներիայի կիրառմամբ»,- հայտարարել է Փելոսին։

Նա դաշնակիցներին կոչ է արել չտրվել Չինաստանի կողմից ճնշմանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ