News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2020թ. ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների ստացման նպատակով ՀՀ Կոտայքի մարզի 38 համայնքներից ՀՀ կառավարություն է ներկայացվել համայնքների սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 105 ծրագրային հայտ` ընդհանուր 6.2 մլրդ. դրամ արժեքով, որից` 3.3 մլրդ. դրամ ներդրվելու է համայնքների բյուջեների, 2.8 մլրդ. դրամ` պետական բյուջեի եւ 96.0 մլն. դրամ` այլ կազմակերպությունների միջոցներից:

Մասնավորապես,

ճանապարհների բարեկարգում - 36 ծրագիր /Թեղենիք, Հրազդան, Ակունք, Աբովյան 2 ծրագիր, Առինջ, Գողթ, Նոր Արտամետ, Մրգաշեն, Գետամեջ, Նոր Երզնկա 2 ծրագիր, Ծաղկաձոր 6 ծրագիր, Լեռնանիստ, Ակունք 3 ծրագիր,Նոր գեղի 2 ծրագիր, Պռոշյան, Քանաքեռավան, Սոլակ, Մեղրաձոր 2 ծրագիր, Բալահովիտ, Քարաշամբ, Արզնի, Եղվարդ 2 ծրագիր, Կամարիս, Գեղարդ/

խմելու ջրի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցում – 11 ծրագիր /Բյուրեղավան, Նոր Արտամետ, Գեղաշեն 2 ծրագիր, Ակունք, Նոր Գեղի, Ջրվեժ, Քանաքեռավան, Վերին Պտղնի, Եղվարդ, Կամարիս/

ոռոգման համակարգի կառուցում – 2 ծրագիր / Պտղնի, Կաթնաղբյուր/

լուսավորության համակարգի կառուցում – 7 ծրագիր / Առինջ, Նոր Արտամետ, Ծաղկաձոր, Նոր Գեղի, Քանաքեռավան, Բալահովիտ, Կամարիս/

վերականգնվող Էներգետիկա` այդ թվում արեւային ֆոտովոլտային կայանների տեղադրում - 2 ծրագիր / Նոր Գեղի, Վերին Պտղնի/

գազիֆիկացում – 5 ծրագիր / Առինջ, Մրգաշեն, Գեղաշեն, Արամուս, Քանաքեռավան/

մանկապարտեզների կառուցում, վերակառուցում (վերանորոգում)– 14 ծրագիր / Գառնի, Մայակովսկի, Գեղաշեն, Քաղսի, Արամուս, Արգել, Ակունք, Նոր Գեղի, Ջրվեժ 2 ծրագիր, Քանաքեռավան, Մեղրաձոր, Բալահովիտ, Արզնի /

հասարակական շենքերի կառուցում եւ վերանորոգում /մշակույթի տներ, համայնքային կենտրոններ եւ այլն/ - 15 ծրագիր / Գառնի 2 ծրագիր, Բյուրեղավան 2 ծրագիր, Հացավան, Գետամեջ, Գեղաշեն, Քաղսի, Ջրառատ, Պռոշյան, Պտղնի, Քանաքեռավան, Գետարգել, Վերին Պտղնի, Արզնի /

բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության նորոգում – 6 ծրագիր / Հրազդան, Մրգաշեն, Ծաղկաձոր, Արգել, Նոր Գեղի, Նոր Հաճն /

այգիների եւ պուրակների կառուցում – 5 ծրագիր / Նոր Երզնկա 2 ծրագիր եւ Ծաղկաձոր 3 ծրագիր/

աղբատար մեքենայի եւ աղբարկղերի ձեռքբերում – 1 ծրագիր /Ակունք/:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սուբվենցիայի ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերում հավանության է արժանացել Կոտայքի մարզի 32 համայնքների սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 54 ծրագիր, որից իրականացվել են 51-ը (3-ը՝ Ակունք համայնքի Նոր Գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ծրագիրը փոխարինվել է 2020 թվականին նոր մանկապարտեզ կառուցելու ծրագրով: Ջրվեժ համայնքի Զովքի խորքային հորի վերակառուցման եւ Արզնիի մշակույթի տան վերակառուցման ծրագրերի պայմանագրերը լուծարվել են եւ աշխատանքները դադարեցվել են)՝  ընդհանուր 2,7 մլրդ. ՀՀ դրամ ծրագրային արժեքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Ամենաշատ