News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնարավոր է, որ իշխանություններն ուժ կկիրառեն հունիսի 2-ից հետո, եթե ֆերմերները դիմադրություն ցույց տան սպանդանոցների հարցում: Այս մասին, այսօր` փետրվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգորի Գրիգորյանը` հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հունիսի 1-ից հետո ոչ ոք չպետք է դիմի այս հարցով, հնչեց վերջնագրի նման:

Փորձագետի խոսքով` այս ձեւով սպանդանոցների կազմակերպումն իշխանությունների հերթական պոպուլիստական ​​հնարքն է, եւ, հնարավոր է, դրա նպատակն է ոլորտը փոխանցել որոշակի խմբի: «Սպանդանոցների առկայությունը պարտադիր նախապայման է սննդի անվտանգության ապահովման համար: Սակայն սպանդանոցների մոդելը, որն առաջարկում է իշխող խմբավորումը, անընդունելի է: Սա անվտանգության խնդիր է, սպանդանոցները պետք է պետական լինել` ​ մասնավոր ընկերության ղեկավարմանը փոխանցված, քանի որ անվտանգությունը չպետք է բիզնես դառնա: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես է կազմակերպվելու կենդանիների տեղափոխությունը` ազգային անասնաբուժական համակարգի բացակայության պայմաններում»,- նշեց Գրիգորյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ