News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի օրը Տեխասի Արեւելյան շրջանի դաշնային դատարանը մերժել է Huawei-ի` ԱՄՆ կառավարությանն ուղղված հայցը: Ընկերությունը պահանջում է ոչ իրավազոր ճանաչել 2019 թվականի օրենքը, որն ԱՄՆ պետական հաստատություններին արգելում է օգտագործել այս չինական կորպորացիայի (NDAA) սարքավորումները կամ ծառայությունները: Այս մասին են վկայում դատարանի էլեկտրոնային բազայի տեղեկությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Դատարանի դիրքորոշումը

Հրամանագիրը ստորագրվել է շրջանային դատավոր Ամոս Մազանտի կողմից եւ թվագրված է փետրվարի 18-ով: «Այն, ինչը Huawei-ը Կոնգրեսի կողմից փաստերի հակասահմանադրական մեկնաբանում է անվանում, ավելի ճիշտ կլիներ բնութագրել որպես Կոնգրեսի կողմից ԱՄՆ կիբերանվտանգության համար պոտենցիալ սպառնալիքի մանրակրկիտ ուսումնասիրություն: Կոնգրեսում քննությունն, ի վերջո, հանգեցրել է օրինագծի ընդունմանը, որը պրոֆիլակտիկ պատասխան է դարձել նման սպառնալիքին»,- պարզաբանել է դատավորը: Նրա տեսանկյունից, ԱՄՆ կառավարությունը, կիրառելով այս օրենքը, չի սահմանափակել ամբաստանյալի ՝ ԱՄՆ տարածքում բիզնես վարելու իրավունքը եւ չի խախտել նրա սահմանադրական իրավունքները:

«Huawei-ը հիասթափված է այսօրվա դատական որոշումից: Մենք գիտակցում ենք ազգային անվտանգության կարեւորությունը, բայց ԱՄՆ կառավարության մոտեցումը 2019-ի NDAA-ի իրականացման նկատմամբ անվտանգության կեղծ զգացողություն է ստեղծում եւ միաժամանակ խախտում է Huawei-ի սահմանադրական իրավունքները»,- նշվում է ԱՄՆ-ում չինական կորպորացիայի ներկայացուցչության հայտարարության մեջ: Huawei-ը կշարունակի դատական գործի հարուցմանն ուղղված քայլերը:

Հարցի նախապատմությունը

Դատական հայցը ներկայացվել է անցյալ տարվա մարտին Տեխասում, քանի որ ԱՄՆ-ում Huawei-ի գլխամասային գրասենյակը գտնվում է այս նահանգում: Չինական կորպորացիան պահանջել է անվավեր ճանաչել օրենքը, որը ԱՄՆ պետական գերատեսչություններին արգելում է օգտագործել իր սարքավորումներն ու  դիմել իր ծառայություններին: ԱՄՆ իշխանություններն այս արգելքը հիմնավորել են նրանով, որ կորպորացիան, իբր, սերտորեն համագործակցում է Չինաստանի իշխանությունների հետ:
Ընկերության փաստաբաններն ընդգծել են, որ նշված միջոցները ձեռնարկվել են ամերիկյան կողմից առանց դատարանի որոշման եւ հավասար են անհիմն հետապնդմանը ԱՄՆ իշխանությունների կողմից: Huawei-ի ներկայացուցիչները պնդում էին, որ իրենց արտադրանքը որևէ կերպ չի կարող սպառնալ ԱՄՆ անվտանգությանը:

ԱՄՆ-ի պատժամիջոցները Huawei-ի դեմ

Անցյալ տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որն արտակարգ դրություն էր մտցնում երկրի տեղեկատվական եւ հաղորդակցական ենթակառուցվածքն արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար: Այս կապակցությամբ ԱՄՆ առեւտրի նախարարությունը 2019 թվականի մայիսի 17-ից Huawei-ին ավելացրել էր սև ցուցակում` ազգային անվտանգությանը սպառնալիքի պատճառով: Մայիսի 20-ին նա ընկերությանը 90 օր ժամկետով ժամանակավոր թույլտվություն էր տրամադրել, որը վերականգնում էր ընկերության իրավունքը` սպասարկելու ցանցերը եւ ծրագրային ապահովման թարմացումներ տրամադրելու իր բջջային սարքերի համար: Օգոստոսի 19-ին, այնուհետեւ` նոյեմբերի 18-ին, դրա ժամկետը երկարաձգվել էր եւս 90 օրով: Մասնավորապես, իշխանություններն ամերիկյան Microsoft կորպորացիային թույլտվություն էին տրամադրել Huawei-ին ծրագրային ապահովում վաճառելու համար: Նախանցած տարվա օգոստոսին Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով ԱՄՆ կառավարության գերատեսչություններին արգելվում էր օգտագործել Huawei-ի և ZTE-ի կողմից արտադրված սարքավորումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ