News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Առաջարկված օրինագծում հստակ նշված է տարբեր մարմինների միջեւ պատասխանատվությունը ինչպես աղետների կանխարգելման հարցով գործողությունների իրականացման, այնպես էլ դրանց հետեւանքների վերացման հարցերում: Այս մասին փետրվարի 19-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Աղետների ռիսկերի կառավարման ու բնակչության պաշտպանության» թեմայով օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ​​ակադեմիայի ռեկտոր, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը:

Նա նշեց, որ օրինագիծը նաեւ կարգավորում է հետեւանքների լիկվիդացման համար բանակի ներգրավման դեպքերը:

«Իմ քայլի պատգամավոր», վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե արդյոք տվյալ օրինագիծը կարգավորում է ռազմական դրության պայմաններում արտակարգ իրավիճակների, օրինակ՝ քիմիական զենքի կիրառման դեպքում գործունեությունը, գեներալ-մայորը պատասխանեց, որ տվյալ իրավիճակների մասին ասվում է «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում: Ընդ որում, նա վստահեցրեց, որ առկա ռեսուրսների օպտիմալ օգտագործման դեպքում նոր աշխատատեղերի եւ հավելյալ ծախսերի անհրաժեշտություն կարող է չլինել:

Այլ պատգամավորներ բարձրացրեցին եվրոպական առաջատար երկրների փորձի կիրառման հարցը, որտեղ աղետների դեմ պայքարով զբաղվում են համայնքները, որոնք միայն ծայրահեղ դեպքերում են դիմում կենտրոնական իշխանության մարմինների օգնությանը:

Մաթեւոսյանը պատասխանեց, որ վերոնշյալ երկրներում մեծ աջակցություն են ցուցաբերում կամավորների ջոկատները, եւ նրանց գործունեությունը կարգավորվում է առանձին օրենքում, որը Հայաստանում պարզապես չկա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պերուի դատախազությունը ժամացույցների հավաքածուի պատճառով նախագահին կասկածել է կոռուպցիայի մեջ
Պերուի գլխավոր դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել...
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր
«ՎԱԶ 2106»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի...
Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում
Մարտի 19-ին` ժամը 07:21-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. Բախումից հետո «ՎԱԶ»-ում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. վիրավորի վիճակը ծանր է
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Ամենաշատ