News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 03
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի գլխավոր հետախուզական վարչության պետ Աբաս Քամելը վերջին օրերին գաղտնի այցելել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներ: Օրակարգի թեման Թուրքիան էր, գրում է Ahval-ը:

Քամելի հանդիպումներն ուղղված են եղել Եգիպտոսի եւ այլ երկրների միջեւ հետախուզական դաշինք ստեղծելուն` ավելի սերտ համագործակցության ճանապարհը հարթելու նպատակով, որը դեմ կլիներ տարածաշրջանում Թուրքիայի ավելի ու ավելի ագրեսիվ ծրագրերին, հայտնում է The Arab Weekly` վկայակոչելով աղբյուրը Փարիզում:

Աղբյուրների համաձայն` Քամելը նշել է, որ Թուրքիայի ծրագրերն «ամենավտանգավորն են արաբական տարածաշրջանի համար` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` իշխանության գալուց ի վեր»:

Նա գաղտնի տեղեկություններ է ներկայացրել Թուրքիայի գործունեության մասին, այդ թվում նաեւ` Լիբիայում եւ Սիրիայում ռազմական գործողությունների, ինչպես նաեւ` իրադարձությունների, որոնք վերաբերում են Թուրքիայի ռազմական ներկայությանը Քաթարում եւ Աֆրիկյան եղջյուրում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել