News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին, որը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ գազանաբար սպանվել էր ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից։

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Գուրգեն Մարգարյանին՝ հայ սպային, որը ատելության ու ռասիզմի հակահայկական քաղաքականության անմեղ զոհ դարձավ։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Մարգարյան ընտանիքի բոլոր անդամներին ու բարեկամներին։ Գուրգեն Մարգարյանի սպանությունը եւ մարդասպանի հետագա ներումն ու փառաբանումը նողկալի հանցանքի անպատժելիության քարոզչության վառ օրինակ է, որը մարդու հիմնական իրավունքի խախտում է։ Մենք ձգտում ենք թույլ չտալ նման հանցագործությունների կրկնություն»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։

2004թ․ փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, որը անգլերեն լեզվի կուրս էր անցնում Բուդապեշտում, քնած ժամանակ կացնով սպանվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ Հունգարիայի իշխանությունները մարդասպանին դատապարտել էին ցմահ ազատազրկման՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի։ Սակայն, մի քանի տարի անց այդ երկրի իշխանությունները գործարքի գնացին Ադրբեջանի իշխանությունների հետ՝ Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց հայրենիք, որտեղ անհապաղ ազատ արձակվեց եւ հերոսի կոչում ստացավ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ