News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի վերադարձը ես բյուջեում չեմ տեսել: Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Վարչապետը ցանկացած հարց վերածում է բլեֆի։ Ինքը պետք է ասի, թե դա ինչ 105 մլն դոլար է. միշտ էլ տարիների ընթացքում կոռուպցիա կար։ Ինձ հայտնի չէ որեւէ օլիգարխ, որ դատել են, բյուջե են բերել են թեկուզ 1 դոլար։ Շատ հաճախ վերահաշվարկ կատարելիս պարզվում է մի փոքր շատ պետք է տաս բյուջեին, եթե դա իրենք համարում են փող տալ, սա միշտ է եղել։ Եղել է՝ 100 միլիարդ դրամով ապառքի վերադարձ ենք կատարել, նա ապառքի վերադարձը համարում է կոռուպցիայի դեմ պայքա՞ր»:

Դիտարկմանը, որգուցե հաշվարկել են օրինակ, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետից գանձված գումարները, Բագրատյանն արձագանքեց. «Եթե մարդկանցից գումար է բռնագանձվել, ապա դա ապօրինի է եւ վաղ, թե ուշ դրանք հետ են վերադարձվելու։ Ոչ մի դրամ ինձ հայտնի չէ, որ բյուջե է մտել, չեմ կարող խոսել չեղած միջոցների մասին․ այլ եկամուտներ տողում չնչին գումար է նշված»,-ասաց նախկին վարչապետը՝ հավելելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռագանձման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններն արվում են, որ հարստությունը մարդկանց մի խմբից քաշեն դեպի իրենց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
Ամենաշատ