News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի այն նախագիծը, որ քննարկվում է Կառավարությունում, հակասում է Սահմանադրությանը։ Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա հիշեցրեց, որ երբ ինքը պայքարում էր այս Սահմանադրության դեմ, Փաշինյանը հայտարարում էր, որ դա իրենց օրակարգի մեջ չի մտնում, իսկ այսօր ինքն է որոշել պայքարել գործող Սահմանադրության դեմ:

«Հիմա, երբ իրեն իշխանություն է պետք իրականացնել, նա դատարան չի տարել եւ չի բռնագանձել ոչ մի դրամ ոչ մեկից։ Այդ դեպքում նա դատական համակարգը թողնում է մի կողմ եւ ուզում է ՍԴ-ն փոխել: Բայց դատական համակարգը միայն ՍԴ-ն չէ, ինչքան քյարթու, կաշառակեր կա, տարան լցրեցին ԲԴԽ: Կամ հո քննիչներին չե՞ն փոխել, լավ էլ ինչ ուզես՝ անում են։ Ես մի առիթով Քննչական կոմիտեն անվանել էի ինկվիզիցոն շտաբ:

Սահմանադրությունն ասում է, որ մարդը պարտավոր չի ապացուցել իր անմեղությունը, պետությունը պետք է ապացուցի նրա մեղավորությունը: Մենք ֆունդամենտալ փոխում ենք Սահմանադրության սկզբունքները քեռու եզան գյուղից բերած պատկերացումներով»,-ասաց Բագրատյանը:

Նա վստահություն հայտնեց, որ որեւէ կոռուպցիոն դեպք չի բացահայտվելու. «Անընդհատ ժողովուրդը կերակրվելու է այսպիսի մինի ռեֆորմներով, որոնք ի վերջո սին են դուրս գալու։ Գալու է ժամանակ, որ ժողովուրդն ասի՝ իզուր ժամանակ կորցրինք այս մարդկանց հետ, որովհետեւ նրանք զբաղված չեն պետության ռեալ խնդիրներով»:

Բագրատյանը նշեց, որ մարդկանցից բռնագանձած գույքը վաճառելու են այդ նույն մարդկանց եւ փող են աշխատելու. «Իշխանությունն ընդլայնում է իր կոռուպցիոն բազան։ Այսօրվա հեղափոխության ծնունդները մտնում են բիզնեսի մեջ: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ունակ չէ զբաղվելու լուրջ գործով, նրանք պետք է այսպիսով երկիրը պահեն, թամաշա պետք է դառնա այս երկիրը՝ առանց զարգացման։ Մեկը մի բան է գրում, ասում են՝ թալանել եք: Մի երկու մարդ կային, որ ընդհանրապես չաշխատեին, այս երկիրը չէր էլ լինի։ Այս մարդիկ ի վիճակի չեն նստել, կառավարական որոշումներ ընդունել պրոֆեսիոնալ, կրթական մակարդակը չի հերիքում։ Եթե գնանք այս ճանապարհով, երկիրը կքանդենք ընդհանրապես»:

Տպել