News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 07
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Հնագետների խումբը` Եգիպտոսի հնությունների նախկին նախարար, Այն Շամսի համալսարանի գիտնական Մամդուհ Էլդամատիի ղեկավարությամբ, գեոռադար է կիրառել` հնագույն գերեզմանի թաքնված գաղտնիքները բացահայտելու համար: Գիտնականները կարծում են, որ Թութանհամոնի 3400 տարվա գերեզմանի մոտ գտնվող մի շարք փակ խցերը կարող են «խորհրդավոր» Նեֆերտիտի թագուհու գերեզմանը լինել, գրում է Planet Today-ը:

Հայտնի կին փարավոնը ղեկավարում էր Եգիպտոսը մ.թ.ա. 1353-ից 1336 թվականներին: Եգիպտաբանները կարծում են, որ նրան թաղել են Արքաների հովտում, բայց նրա գերեզմանն այդպես էլ չէր գտնվել:

Ժամանակակից ռադարների կիրառմամբ իրականացված ուսումնասիրությունը թույլ է տվել միջանցքներ հայտնաբերել Թութանհամունի գերազմանի խցից մի քանի մետր հեռավորության վրա, որոնք, ենթադրաբար, դեպի ավելի մեծ` 6 ֆուտ բարձրությամբ առաստաղներով մոտ 32 ֆուտ լայնությամբ սենյակ են տանում: Մեծ սենյակը գտնվում է ժայռի մեջ` մի քանի մետր դեպի արեւելք եւ նույն խորության վրա, ինչ եւ Թութանհամոնի սենյակն է, եւ շատ եգիպտագետներ կարծում են, որ սա կարող է Նեֆերտիտիի չհայտնաբերված գերեզմանը լինել:

Համարվում է, որ մինչ մ.թ.ա. XIV դարում Թութանհամոնի կառավարումը հենց Նեֆերտիտին է ղեկավարել փարավոնը, բայց նրա գերեզմանն այդպես էլ չէր գտնվել: Փորձագետները կարծում են, որ հին եգիպտական պատմության մեջ նրա հսկայական ազդեցության եւ մշակութային նշանակության պատճառով նա պետք է գերեզման ունենար հայտնի Արքաների հովտում: Ուստի թագավորի գերեզմանի մոտ հայտնաբերված սենյակը կարող էր լինել Նեֆերտիտիի վերջին ապաստարանը:

Հետազոտողները չգիտեն` արդյոք այս տարածքն ուղղակիորեն կապված է Թութանհամոնի գերեզմանի հետ, բայց նշում են այն փաստը, որ այն ուղղահայաց դիրք ունի թագավորի գերեզմանի նկատմամբ, ինչը կապ է ենթադրում դրանց միջեւ: Հարկ է նշել, որ ավելի վաղ վերլուծվել էր տեսությունն այն մասին, որ Թութանհամոնի գերեզմանը զարմանալիորեն փոքր է արքայական կարգավիճակի համար, եւ, հետեւաբար, դրանում կարող են թաքնված գերեզմանատներ լինել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ