News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը ներկայացել է հայտարարությամբ ԵՄ պաշտոնական կայքում, որում կոչ է արել Իսրայելին հրաժարվել Արեւելյան Երուսաղեմի Գիվաթ-Խամաթոս եւ Խար-Խոմա թաղամասերում բնակավայրեր կառուցելու ծրագրերից:

«Իսրայելի իշխանությունները հայտարարել են Արեւելյան Երուսաղեմի Գիվաթ-Խամաթոս եւ Խար-Խոմա թաղամասերում բնակավայրեր կառուցելու որոշման մասին: Այդպիսի քայլերը կարող են լուրջ վնաս հասցնել երկու պետությունների խաղաղ գոյակցությունը նախատեսող որոշմանը»,-նշված է Բորելի հայտարարության մեջ:

Հրապարակումից պարզ է դառնում, որ ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ այդպիսի քայլերը կարող են կրճատել աշխարհագրական եւ տարածքային անխզելիությունը Երուսաղեմի եւ Բեթղեհեմի միջեւ, մեկուսացնել պաղեստինյան համայնքները, որոնք բնակվում են այդ շրջաններում, եւ վտանգել կարգավորման կենսունակությունը Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների գոյակցության հիման վրա:

«Միջազգային իրավունքի համաձայն՝ բնակավայրերն անօրինական են: ԵՄ-ն չի ճանաչում սահմանների փոփոխությունը, որոնք գոյություն ունեն 1967 թվականից, այդ թվում՝ Երուսաղեմի նկատմամբ, բացառությամբ այն սահմանները, որոնք համաձայնեցրել էին երկու կողմերը: Մենք կոչ ենք անում Իսրայելին վերանայել այդ ծրագրերը»,-նշված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ