News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարորդը, որի մեքենան Գերմանիայի Ֆոլկմարզեն քաղաքում (Հեսսենի հող) մխրճվել է կառնավալի մասնակիցների մեջ, դա կանխամտածված է արել

Ոստիկանության ներկայացուցիչը հանրային Hessischer Rundfunk հեռուստաընկերությանը հայտնել է, թե հարցաքննությունից հետո պարզ է դարձել, որ տղամարդը վրաերթը դիտավորյալ է արել։ Տեղի ոստիկանությունում կարծում են, որ դեպքը քաղաքական դրդապատճառներ չի ունեցել։ Միաժամանակ, այնտեղ վստահ են, որ «հանցավոր արարքը միտումնավոր է եղել»։ Հեսսենի ՆԳ Նախարարությունում կատարվածին այլ գնահատական են տվել։ «Ելնելով տեղում իրավիճակից՝ ներկայում չի կարելի բացառել ահաբեկչությունը»,- հայտարարել է ՆԳՆ ներկայացուցիչը Վիսբադենում։ Դեպքի հետաքննությունն իր վրա է վերցրել Մայնի Ֆրանկֆուրտի գլխավոր դատախազությունը։

Hessischer Rundfunk-ը տեղեկացրել է, որ վրաերթ կատարած վարորդը 29 տարեկան է, նա Գերմանիայի քաղաքացի է։ Նա կալանավորվել է։

DW-ն հայտնում է, որ խոսքը վթարի հետեւանքով «առնվազն 30 վիրավորների մասին է»։ Յոթ տուժածների վիճակը ծանր է։ Վիրավորների մեջ երեխաներ կան։

Ականատեսներից մեկի խոսքերով՝ ամբոխի մեջ է ներխուժել արծաթագույն Mercedes-Kombi։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 14։30-ին։ Ավտոմեքենան մինչեւ կանգնելն անցել է 30 մետր։ Վկանեի խոսքերով՝ վրաերթից հետո վարորդը շարունակել է սեղմել գազի ոտնակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ