News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բանակցություններ ընթանում են դոնոր կազմակերպությունների հետ, որոնք կարող են աջակցել Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դորոնական գումարներ պետք է ստանան դատավորների աշխատավարձը բարձրացնելու համար, դա ինչ փուլում է, Ռուստամ Բադասյանն ասաց. «Բանակցություններն ընթանում են տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, ունենք արդեն նախապատրաստված որոշակի փաստաթղթեր, համաձայնագրեր, որոնց բովանդակությունը դեռ չեմ կարող հրապարակել, քանի դեռ դրանք վերջնական փուլին չեն հասել: Կարծում եմ՝ նորություն կլինի օգոստոս-սեպտեմբերին: Ամեն դեպքում՝ միջազգային դոնորների աջակցությունը տրվելու է միգուցե մեր ռազմավարության գործողություններն իրականացնելու համար, բայց հստակ չի լինելու՝ դա աշխատավարձի բարձրացման համար է, թե այլ: Կարեւոր է, որ դա ռազմավարական ուղղություններով ծախսվի: Իսկ մենք մեր ռազմավարական ուղղություններով բազմաթիվ ծախսեր ունենք: Դոնորների աջակցությունն ուղղվելու է մեր բյուջեին եւ այդտեղից են կատարվելու ծախսերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ