News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Աշխարհաքաղաքական շահերը շատ կարեւոր են. գաղտնիք չէ, որ այսօր Ուկրանայի հարցում շատ մեծ կոալիցիա կա Արեւմուտքի երկրների կողմից, իսկ Ռուսաստանին աջակցող պատվիրակությունների թիվը բավական սահմանափակ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Համազասպ Դանիելյանը:

«Աբխազիայի եւ Հարավային օսիայի հակամարտությունների մասով էլ իրավիճակը բավական միանման է, հետեւաբար, բավական հեշտ է Ադրբեջանին փորձել այդ ամբողջ սոուսի տակ դիրքավորել ԼՂ հակամարտությունը: Չնայած դրան, մենք երկու շատ լավ նախանշաններ ունենք: Առաջինը, որ բանավոր զեկույցի ընթացքում շեշտադրում գնաց իմ նշած հակամարտությունների վրա եւ մեծ հաշվով Ղարաբաղը դրական առումով շրջանցվեց: Երկրորդն այն է, որ ունենք Լյուքսեմբուրգի նախադեպը, երբ կարողացանք նույնիսկ այն պայմաններում, որ պատվիրակությունը նոր էր, կապերը շատ ավելի քիչ էին, կարողացանք ԵԱՀԿ ԽՎ տրամադրությունները դեպ մեր դիրքորոշում կամ չեզոք դիրքորոշւմ»,-ասաց Համազասպ Դանիելյանը:

Նա նկատեց, որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում բոլոր զեկուցողները բանավոր ներկայացնում են իրենց մոտեցումները, թեզիսների ձեւով, հետո աշխատանք։ է տեղի ունենում ու հրապարակում են սեւագիրը. «Հիմա այդ սեւագրին ծանոթանալու նախնական փուլում շատ կարեւոր է, որ հայկական պատվիրակությունը Բյուրոյում ներկայացված լինի: Իսկ Բյուրոյում ներկայացված են այն պատվիրակությունների ներկայացուցիչները, որոնք կամ նախագահ են, կամ համանախագահ են, կամ հանձնաժողովներում որեւէ պաշտոն ունեն, կամ զեկուցող են:

Հայաստանում գոնե վերջին 10-12 տարիներին, ցավոք, չի եղել պատվիրակություն, որ այս որեւէ մակարդակում ներկայացված լինի: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, գուցե հավակնոտ, որ Բյուրոյում ներկայացված լինենք, որ վվաղ կանխարգելման համակարգն աշխատի, եւ ամռանն ընդառաջ անակնկալներ չունենանք»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ