News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ Դատի հանձնախմբերը, իրենց գործունեության կիզակետում պահելով Արցախի ճանաչման դժվարին առաքելությունը, նյութական ու մարդկային նվազ միջոցներով, բայց նպատակի գիտակցումով  օրինբուն պայքարում են ՝ ամեն պահի զգալով ադրբեջանական եւ թուրքական նենգ քարոզչության հարվածները: Այս մասին Ստեփանակերտում ընթացող ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում նշեց Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.

«Մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության,

Գերաշնորհ Սրբազան Հայր,

Հայ դատի հանձնախմբերի սիրելի ընկերներ,

Հարգելի ներկաներ,

Ողջունում եմ բոլորիդ մասնակցությունը Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովին, որը տեղի է ունենում մեր բոլորիս սրտի ամենազգայուն կետում՝ հպարտության, սիրո, պատվի, կամքի ու հաղթանակի առանցքում՝ Արցախում:

Պարտադիր չէ հիշեցնել, թե ինչու խորհրդաժողովի անցակցման վայրը ընտրվեց հենց այստեղ. այդ հարցի պատասխանը բոլորիս մեջ է, որովհետեւ Արցախը բոլորիս մեջ է, մեր ամենօրյա խոհերում, մեր խոսքում եւ որ ամենակարեւորն է՝ գործում: Աշխարհով մեկ սփռված Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների նվիրյալները բոլորից լավ գիտեն, որ Արցախով է անցնում հայի լինելիության մայր ճանապարհը, եւ այդ ճանապարհը միշտ  պետք է զերծ պահել օտարածին թափանցումներից ու քաղաքական խարդավանքներից: Այդ ճանապարհը բոլորիս պատվի ուղին է, ու դա այն հստակ սահմանումն է, որ ապացուցելի ու վիճելի չէ:

30 տարի առաջ Դաշնակցությունը, զգալով վերահաս վտանգը, վերադարձավ Արցախ, վերադարձավ զենքով, կամավորի ազնիվ մղումներով, առաջինը  նետվեց մարտի դաշտ ու պայքարի կոչ արեց: Դաշնակցությունը կորցրեց իր գաղափարակից մարտիկների մի ամբողջ բանակ, որովհետեւ նրանց համար կուսակցության գաղափարախոսությունը վեր էր ամեն ինչից ու հանուն այդ գաղափարախոսության էլ չխուսափեցին սեփական կյանքը նվիրաբերելու:

Զոհաբերության գնով կյանք առան հաղթանակները, Դաշնակցությունն անկախության գաղափարը դարձրեց հավատամք, դարձավ ազատ Արցախի  պետականակերտման անտրտունջ շինարարներից մեկը եւ մինչ օրս էլ շարունակում է սկսած գործը:

Հայ Դատի հանձնախմբերը, իրենց գործունեության կիզակետում պահելով Արցախի ճանաչման դժվարին առաքելությունը, նյութական ու մարդկային նվազ միջոցներով, բայց նպատակի գիտակցումով  օրինբուն պայքարում են ՝ ամեն պահի զգալով ադրբեջանական եւ թուրքական նենգ քարոզչության հարվածները:

Նրանք հարվածներից չեն վախենում, նրանք պատմական ճշմարտությամբ են հակադարձում, նրանք չեն կաշառում մարդկանց, որ վերջիններս ամբիոններից ստեր  բարձրաձայնեն, նրանք կաթիլ առ կաթիլ մատուցում են ճշմարտությունը՝ հանուն արդարության:

Սփյուռքում Արցախի մշտական ներկայացուցչությունների, իսկ Արցախում  իշխանությունների հետ Դաշնակցությունը պատրաստակամորեն համագործակցում է բոլոր այն աշխատանքներում, որոնք միտված  են Արցախի միջազգային ճանաչմանը, նրա  զարգացմանն  ու շենացմանը: Բնական դաշնակիցներ լինելով տասնամյակներ շարունակ մեզ հաջողվել է ցուցաբերել համագործակցության օրինակելի վարքագիծ, միշտ առաջնորդվելով հանունի գաղափարով:

Այսօր հավաքվել ենք ամփոփելու արվածը եւ խոսելու անելիքների մասին, որովհետեւ Դաշնակցության համար միշտ էլ  անելիքները շատ են, հատկապես ներկա փուլում՝ զանազան մարտահրավերների եւ աշխարհում տեղի ունեցող քաղաքական խաղերի թնջուկում:

Ուզում եմ նորից ողջունել բոլորիդ, բարի ընթացք մաղթել խորհրդաժողովին եւ խոսքս եզրափակել Նժդեհի հայտնի խոսքով. «Ոչ մի տեղ առանց Արցախի ու Սյունիքի, առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»:

Շնորհակալություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ