News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Քաղաքական ուժը, այն էլ ժողովրդի արդար քվեն ստացած քաղաքական ուժը, որը ԱԺ-ում ներկայացված է որեւէ պարագայում չպիտի չեզոքության կամ բոյկոտի կողմնակից լինի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։

«Եթե նախորդ ընտրություններում ժողովուրդն ասում էր, որ իր քվեն բանի տեղ դրող չկա, որ չեն հաշվում. հիմա կասեք այո, կլինի այո, կասեք ոչ, կլինի ոչ»,- ասաց նա։

«Ոչ»-ի շտաբի ձեւավորման վերաբերյալ Արամ Սարգսյանն ասաց. «Քաղաքական ուժը, այն էլ ժողովրդի արդար քվեն ստացած քաղաքական ուժը, որը ԱԺ-ում ներկայացված է որեւէ պարագայում չպիտի չեզոքության կամ բոյկոտի կողմնակից լինի։ Տեսականորեն այդ չեզոքությունը նույն «Ոչ»-ն է։ Ես իմ ընկեր Էդմոն Մարուքյանին ուղիղ ասել եմ՝ լավ կլիներ, որ դուք ձեր «Ոչ»-ը, ինչը ինձ բացատրում ես, հիմնավորես «Ոչ»-ով։ Հանրային ընկալման մեջ, հեռուստատեսությամբ այդ ժամն օգտագործես, փորձես հիմնավորել. ինչի՞ց եք վախենում, որ հանրությունը ֆեյսբուքում վատ բաներ կգրի՞, թող գրի, եթե դու ճիշտ ես…։ Կարծում եմ, որ «Ոչ»-ը որպես ուղղություն իրավունք ունի ունենալու եւ այն ուժերը, որոնք ընդդիմադիր են գործող իշխանությանը եւ իրենց «Ոչ» լինելն այս կամ այն կերպ հիմնավորել են, ճիշտ կանեին այդ նույն բանն անեին այնպես ինչպես «Այո»-ի կողմնակիցները. հանրության հետ հանդիպելով, հանրությանը բացատրելով։ Ցանկացած պարագայում, եթե «Այո»-ն հաղթեր էլ իրենք հաղթած էին դուրս գալու»։

Արամ Սարգսյանը շեշտեց, որ երկրորդ ուժ կամ իշխանությանն այլընտրանք կարող է դառնալ այն ուժը, որի հետ իշխանությունը բանավիճում է. «Եթե այսօր չկա ուժ, որի հետ իշխանությունը բանավիճի, հետեւաբար այդ իշխանությունը հավերժ է»։

Նշենք, որ հիմա Դվին հյուրանոցային համալիրում սահմանադրական հանրաքվեի «Այո» շտաբը կազմակերպել է դրամահավաք, որի հավաքված հասույթը կօգտագործվի քարոզչական ծախսերի վրա:

Տպել
Ամենաշատ