
Փետրվարի 25-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝
Արագածոտնի մարզի Ջրամբար և Գեղաձոր գյուղերում, Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ,
Շիրակի մարզի Աշոցք գյուղում,
Սյունիքի մարզի Ագարակ-Կարճևան, Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա: