News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ընթերցողներից մեկն ինձ կշտամբում է. «Ինչո՞ւ եք գրում, որ ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքները կանխորոշված են՝ մարդկանց «դուխաթափ» եք անում: 2015 թվականի մասին էլ էիք գրում, որ արդյունքները պարզ էին: Այդպիսով մարդկանց վանում եք քաղաքականությունից»:

Պատասխանեմ. նախ՝ ոչ մեկին «քաղաքականապես ոգեւորելու» պարտականություն ինձ վրա չեմ վերցրել: Վստահ եմ, որ այս կյանքում կան ավելի կարեւոր արժեքներ եւ նպատակներ, քան այս կամ այն, ներկա կամ նախկին իշխանավորին կուռք սարքելը կամ անիծելը:

Իսկ եթե խոսենք ըստ էության, ապա տարբերությունը մեծ է. 2015 թվականին հանրաքվեի արդյունքները կանխորոշված էին, որովհետեւ, չնայած քաղաքացիների մեծամասնությունը խիստ բացասաբար էր տրամադրված այդ ժամանակվա իշխանությունների հանդեպ եւ այդ ու միայն այդ պատճառով ասում էր «ոչ», սակայն իշխանությունները խեղաթյուրեցին այդ մեծամասնության կամքը եւ այդ «ոչ»-ը դարձրեցին «այո»:

2020 թվականի հանրաքվեի արդյունքները կանխորոշված են, որովհետեւ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը խիստ բացասաբար է տրամադրված նախկին իշխանությունների հանդեպ (համապատասխանաբար, դրական է վերաբերվում այդ իշխանություններին գահընկեց արած Նիկոլ Փաշինյանին) եւ այդ ու միայն այդ պատճառով ասելու է «այո»: Քաղաքացիների կամքը խեղաթյուրելու որեւէ կարիք չի լինելու: Կանխորոշված լինելու ո՞ր տարբերակն է գերադասելի: Ինձ թվում է՝ երկրորդը:
Չնայած անձամբ ես կցանկանայի քաղաքացիներին հետաքրքրեր Սահմանադրությունը, Սահմանադրական դատարանը, պետական կարգը, օրինականությունը: Բայց մշակույթի եւ իրավագիտակցության ներկայիս մակարդակում դա անհնար է ակնկալել, եւ ես հեռու եմ որեւէ մեկին մեղադրելու կամ դատելու ցանկությունից (վիրտուալ դատախազների եւ դատավորների պակաս մեր հասարակության մեջ չի զգացվում), պարզապես արձանագրում եմ իրողությունները:

Այսպիսով, անկախ Հայաստանում կար երեք տիպի իշխանություն: Առաջինին (1991-ից մինչեւ 1998 թվականը) առանձնապես չէր հետաքրքրում քաղաքացիների կարծիքը, որովհետեւ այդ իշխանությունն իր առաքելությունն էր տեսնում դեպի նոր հասարակարգ անցում կատարելու (թե ինչպես է դա արվել, այլ հարց է) եւ պատերազմում հաղթելու մեջ: Երկրորդ իշխանությանը (1998-ից մինչեւ 2018 թվականը) քաղաքացիների կարծիքը բացարձակապես չէր հետաքրքրում, որովհետեւ նպատակը փող աշխատելն էր, հարստանալը: Ներկա իշխանությանը քաղաքացիների կարծիքը չափազանց (կասեի անգամ՝ չափից դուրս) հետաքրքրում է, եւ այդ կարծիքը (երբեմն տգիտության, սնահավատության, ստորին բնազդների վրա հիմնված) օգտագործվում է՝ քաղաքական նպատակներին հասնելու համար:

Եվ դարձյալ՝ այստեղ կշտամբելու որեւէ առիթ չկա՝ քաղաքական գործիչներն իրենց գործն են անում: Նրանց փոխել հնարավոր չէ եւ պետք չէ: Փոխել հասարակությունը՝ այ, դա իսկապես հավակնոտ ծրագիր է: Որքան շատ անհատներ նման հավակնություններ ունենան, այնքան լավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ