News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 27-ին նշվում է Հասարակական կազմակերպությունների համաշխարհային օրը կամ ՀԿ-ների համաշխարհային օրը (World NGO Day), հայտնում է Calend-ը։

Տոնի առաջացման պատմությունը կապված է 1992թ․ Կոպենհագենում հիմնադրված «Բալթիկ ծովի պետությունների խորհուրդ» միջազգային կազմակերպության գործունեության հետ։ 2010թ․ Բալթիկ ծովի ՀԿ համաժողովում, որն անցկացվում էր Վիլնյուսում, հնչեց այս օրը հիմնադրելու գաղափար, որը պետք է հիշեցում դառնա քաղաքացիական հասարակության կառուցման, քաղաքացիների իրվունքների եւ շահերի պաշտպանության, դժվար իրավիճակում հայտնված երկրների եւ քաղաքացիների աջակցության գործում հասարակական կազմակերպությունների դերի մասին։

ՀԿ-ների օրվա հիմնադրման նախաձեռնությունը պատկանում է Մարցիս Լիորս Սկադմանիսին, որը լինելով ուսանող եւ ուսումնասիրելով իրավունք, գիտակցել է քաղաքացիական հասարակության մեջ հասարակական կազմակերպությունների դերը։ Գաղափարը աջակցություն է գտել «Լատվիական քաղաքացիական դաշինք» ՀԿ-ի կողմից, այնուհետեւ քննարկման թեմա է դարձել «Բալթյան տարածաշրջանի երկրներ» ՀԿ-ի համաժողովում։

Ավանդաբար Հասարակական կազմակերպությունների համաշխարհային օրը նշվում է համաժողովների, ֆորումների, ցուցահանդեսներ եւ այլ միջոցառումների անցկացմամբ, որոնց ժամանակ քննարկվում են քաղաքացիակա ն հասարակության կառուցման գործում հասարակական կազմակերխությունների խնդիրները եւ ընդգծվում ձեռքբերումները, քաղաքացիական նախաձեռնությունների առաջընթացը, որպես ՄԱԿ-ի կողմից հռչակված Կայուն զարգացման ծրագրի մի մաս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ