News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 24
USD
505.32
EUR
600.12
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Yerevan Today-ի հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանը հերքել է, թե Երևանի Սարյան փողոցի վրա ռեստորան ունի և նույնատիպ մեկն էլ բացել է Վրաստանում՝ մասնավորապես ասելով․ «Որևէ ռեստորանի, այդ թվում՝ «Ոսկեվազի» մասին տեղեկություները չեն համապատասխանում իրականությանը։ «Ոսկեվազի» տնօրենը հայտնի է՝ ով է, ովքեր են սեփականատերերը, իրեն դիմեք, և ամեն ինչ պարզ կդառնա»։

Դիտարկմանը, թե ասում են, որ Հովհաննես Ազոյանի հետ համատեղությամբ է հիմնել ու գործարկում ռեստորանը, Կարապետյանը պատասխանել է․ «Դե մի հատ ճշտեք իրենից և կհամոզվեք որ չի համապատասխանում իրականությանը, որևէ գաղտնիք չի կարող լինել էս դարում»։

Պարապետյանը հերքել է նաեւ, որ տվյալ տարածքի երրորդ հարկն էլ վարձել է իր նորաբաց՝ NewArmenia.am կայքի գրասենյակի համար․ «Ես որևէ առնչություն չունեմ Ձեր նշած տարածքների, այդ թվում՝ «Ոսկեվազի» հետ»։

Հարցերին, թե ինչպես է պնդում, որ առնչություն չունի, երբ նրա դուստրը՝ Տաթևիկն է հենց այդ հասցեում գործող բիզնեսը, երկու նորաբաց կայքերի (NewArmenia.am և 365news.am) աշխատանքը համակարգում կամ որտեղից 22-23 ամյա դստերն այդքան մեծ գումար, որ կարողանա երկու քաղաքական կայք հիմնադրել և այդքան բարձր աշխատավարձով լրագրողական մեծ խմբեր պահել, Կարապետյանը չի մեկնաբանել․ «Ինձ հարցեր եք տալիս, որոնց ես չեմ կարողանում պատասխանել։ Խնդրում եմ դստերս հետ խոսեք, կոչ եմ անում՝ խոսեք Տաթևիկի հետ»։

«Ես այնքա՜ն ուրախ եմ, որ դուք այդքան խորությամբ տիրապետում եք այս կամ ուրիշ կայքերի ներքին խոհանոցին։ Շատ լավ, դուք բավականին ուշադիր հետևում եք, և ես ձեզ հաջողություն եմ մաղթում այդ կայքերի և մյուս կայքերի ուսումնասիրության գործում։ Իսկ Սամվել Ալեքսանյանի մասով ասեմ՝ չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճիշտ է, որ անձամբ է զբաղվում ֆինանսական հարցերով և դիմել է Սամվել Ալեքսանայնին, որպեսզի 2 մլն-անոց փաթեթով համագործակցի իր կայքերի հետ, ինչի տասը տոկոսին է նա համաձայնել գործարք անել։

Հարցազրույցին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ