News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 07
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԴ Ադրբեջանի իշխանություններին  է պարտավորեցրել է 20 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել լրագրող Խադիջա Իսմայիլովային, փոխանցում է BBC-ն:

«Դատարանը ընդունում է, որ իշխանությունների գործողությունները թելադրվել են սխալ պատճառներով եւ նպատակ են ունեցել լռեցնել նրան եւ պատժել լրագրողական գործունեության համար»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը հայտարարել է, որ դատարանի որոշումը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի: «Մենք ընդունել ենք ՄԻԵԴ-ի իրավասությունը, ուստի մենք կկատարենք այն որոշումները, որոնք կայացրել են դատավարական ընթացակարգային կանոններին համապատասխան»,- ասել է Սամեդ Սեյիդովը: Ընդ որում, նա հավելել է, որ անհրաժեշտ է «լրջորեն ուսումնասիրել այն գործընթացները, որոնք, հավանաբար, տեղի են ունենում ՄԻԵԴ-ի ներսում»: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ գործընթացների մասին է խոսքը:

Սա արդեն երրորդ որոշումն է` հօգուտ հայտնի լրագրողի, ով պայքարում է իր իրավունքների եւ մասնագիտական հետաքննություններ անցկացնելու հնարավորության համար: Մինչ այժմ Ադրբեջանի կառավարությունը գումար էր հատկացրել միայն առաջին գործով, որը փակվել էր 2017 թվականին: Այնուհետեւ Իսմայիլովան պետք է 6 հազար եվրո փոխհատուցում ստանար` ապօրինի կալանքի եւ տուգանքի համար՝ 2013 թվականին Բաքվում անցկացվող խաղաղ հավաքին մասնակցելու համար:

Գումարը փոխանցվել է լրագրողի բանկային հաշվին, որը, սակայն, արգելափակված էր եւ մինչ օրս շարունակում է մնալ այդ վիճակում:

2010 թվականից մինչեւ 2012 թվականը Իսմայիլովան աշխատել է նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի` ապօրինի ձեռնարկատիրության մեջ ենթադրյալ մասնակցության վերաբերյալ նյութերի հրապարակման վրա: Նույն ժամանակահատվածում համացանցում նրա մասնակցությամբ ինտիմ տեսանյութեր էին հրապարակվել, որոնք նկարահանվել էին նրա բնակարանում ապօրինի տեղադրված թաքնված տեսախցիկներով:

2014-ի դեկտեմբերին Խադիջա Իսմայիլովան մեղադրվում էր իր նախկին գործընկերներից մեկի ինքնասպանությանն օժանդակելու մեջ, ով, իբր, փորձել էր ինքնասպան լինել նրա հետ հարաբերությունները խզելուց հետո:

Մի քանի ամիս անց իշխանությունները նոր մեղադրանքներ էին առաջադրել` յուրացման, ապօրինի գործարարության, լիազորությունների չարաշահման եւ հարկերից խուսափելու համար: Մասնավորապես` կապված է Բաքվի «Ազատություն» ռադիոկայանի հետ, որը նա որոշ ժամանակ ղեկավարել էր:

2015-ի սեպտեմբերին ադրբեջանական դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ֆինանսական խարդախությունների մեջ եւ դատապարտել էր յոթ ու կես տարվա ազատազրկման: Ինքնասպանության դրդելու մեղադրանքները հանվել էին ապացույցների բացակայության պատճառով:

Գործը միջազգային հնչեղություն էր ստացել: Լրագրողին սկսել էին աջակցել գործընկերներն ու իրավապաշտպանները: Նրանց թվում էր հայտնի բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին, որը պարտավորվեց ներկայացնել  Խադիջային ՄԻԵԴ-ում:

2016-ին Իսմայիլովան պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց, սակայն այս որոշումից հետո Ադրբեջանի Գերագույն դատարանն այդուհանդերձ չվերակենդանացավ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ