News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 28
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Նախնական պրոֆիլակտիկ մի շարք քայլեր են կատարվել, փոխվարչապետ Ավինյանի գլխավորության աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կապի մեջ է Իրանի Առողջապահության համակարգի պատասպանատու կառույցների հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնսավիրուսի դեմ պայքարին:

Նրա խոսքով, Հայաստանի ներսում ևս քայլեր են ձեռնարկվում. «Գիտեք, որ Իրանի հետ սահմանի մասով որոշումն արդեն կայացվել է, որոշակի սահմանափակումներ ունենք: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, բոլոր գերատեսչությունները՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս օնլայն կապի մեջ են: Վտանգի դեպքում համապատասխան որոշումներ կկայացվեն»,--ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ սահմանը փակելու վերաբերյալ որոշում կայացվի նաև Վրաստանի մասով, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Այս պահին դեռ նման հարց չի քննարկվում: Վրաստանում իրավիճակի վիրաբերյալ համապատասխան գերատեսչությունները կապի մեջ են: Բոլոր հարցերը քննարկվում են, բոլոր տարբերակները սեղանին կան: Լուծումներն էլ ըստ իրավիճակի կլինեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել