News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 27-ին, ժամը 13.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել 20-ամյա երիտասարդի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Արղության փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.00-ին, Արաբկիրի բաժին է ներկայացել 18-ամյա երիտասարդ եւ տվել խոստովանական բացատրություն, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել հիվանդանոց տեղափոխվածին: Նրա մատնանշած վայրից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ