News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում նոր կորոնավիրուսի շուրջ իրավիճակն ընդհանուր առմամբ գտնվում է հսկողության տակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք արդեն բազմիցս նշել ենք, որ Ռուսաստանում արվում է անհրաժեշտ ամեն ինչ այդ վտանգավոր հիվանդության դեմ պայքարելու համար: Ձեռնարկվել են համապատասխան միջոցները, հուսով եմ, որ դրանք արդյունավետ կլինեն: Իրավիճակն ընդհանուր առմամբ հսկողության տակ է»,-կիրակի հայտարարել է Պուտինը:

Նա նշել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով համաշխարհային տնտեսության մեջ բացասական հետեւանքներն արդեն նկատելի են: Նրա խոսքով՝ անցած շաբաթը վատագույնն էր համաշխարհային շուկաների համար՝ սկսած 2008 թվականի ճգնաժամից: «Չինաստանում, որն առաջինն էր բախվել հիվանդության տարածման հետ, ուրբաթ հրապարակված գործարար ակտիվության ինդեքսները նվազել են եւ ավելի ցածր են, քան 2008 թվականի համաշխարհային ճգնաժամին էին: Իսկ համաշխարհային ֆոնդային ինդեքսները նվազել են ավելի քան 10 տոկոսով»,-հայտարարել է Պուտինը:

Brent տեսակի նավթի գինն իջել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 50 դոլարի, դժվար է կանխատեսել երկարաժամկետ միտումը նվազման, սակայն Ռուսաստանը պետք է պատրաստ լինի տարբեր սցենարների համար, նշել է նա:

«Մեր կուտակած ռեզերվները, այդ թվում՝ Ազգային բարեկեցության ֆոնդը, բավարար են, որպեսզի ապահովվի կայուն իրավիճակը, բոլոր բյուջետային եւ սոցիալական պարտավորությունների կատարումն անգամ համաշխարհային տնտեսության մեջ իրավիճակի հնարավոր վատթարացման դեպքում»,-հավաստիացրել է Ռուսաստանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ