News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է E-դասին նվիրված ամփոփիչ թիզերը։ Արտադրողը ցույց է տվել դիմացի օպտիկան, ռադիատորի ցանցը, սեդանի բամպերը, ինչպես նաեւ սրահի մանրամասներն ու սարքերի նոր վահանակի ձեւավորումը։ Այս մեքենայի շնորհանդեսը կկայանա հաջորդ շաբաթ, գրում է Motor-ը։

Նորացված E-դասի գովազդը սկսվել է մեկ ամիս առաջ՝ Mercedes-Benz-ը ներկայացրել է նախատիպերի լուսանկարները, պատմել յոթ հիբրիդային տարբերակների հայտնվելու, վարորդին օգնող նոր էլեկտրոնային ասիստենտների, ինչպես նաեւ առջեւ վահանակի վրա 10,25-դյույմանոց էկրանների հայտնվելու մասին։ Այնուհետեւ սեդանի հարդարանքը պատահաբար գաղտնազերծել է MBUX մուլտիմեդիա համակարգը։

Mercedes-Benz-ը չի նշել նոր E-դասի շնորհանդեսի ժամկետը։ Հնարավոր է, այն անցկացնեն առցանց՝ մարտի 3-ին, երբ բացվի Ժնեւյան ավտոսրահը։ Հայտնի է, որ սկզբում կթողարկվեն սեդանները եւ ունիվերսալները, իսկ կուպեի եւ կաբրիոլետների ընտանիքն ավելի ուշ ցույց կտան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ