News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հաշվի առնելով տարածաշրջանում համաճարակային իրավիճակը, մենք որոշում կայացրեցինք երկարացնել եւ խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, կառավարությունում  կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացը եւ 5 օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի:

Իհարկե, մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցություն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին եւ կառավարությանը եւ ինչով հնարավորություն կունենանք, կաջակցենք Իրանի բարեկամ եւ հարեւան ժողովրդին ու կառավարությանը.,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա կոչ արեց ՀՀ քաղաքացիներին հնարավորինս սահմանափակել ուղեւորություններն Իտալիայի եւ Թուքիայի ուղղությամբ:

«Իհարկե, կառավարությունը, առողջապահության նախարարությունը բոլոր անհրաժեշտ հասու միջոցառումները ձեռնարկում է, բայց եւ մասնագետների, եւ մեր այսօրվա քննարկման ամենակարեւոր եզրակացությունն այն է, որ ամենահուսալի միջոցը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվությունն է»,-ընդգծեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ