News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գարիկ Սարգսյանի կողմից փորձ է արվել սուտ տեղեկությամբ, հերյուրանքով, զրպարտության եղանակով որոշակի փաստական հանգամանքների համեմելով առարկայազուրկ դիրքորոշումներ եւ մոտեցումներ ներկայացնել պարոն Գրիգորյանի հասցեին. մենք դատական հայց կներկայացնենք։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի փաստաբան Սամվել Սիմոնյանը։

Նա մեջբերեց Գարիկ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը.

«Ավշար համայնքում տեղի են ունեցել կամայականություններ։ Ունենք համայնքի ղեկավար, որի նկատմամբ նույնպես հարուցված գործ կար։ Այս պահին արդեն դատական պրոցես  սկսվելու պետական գույքը համայնքային դարձնելու, այնուհետեւ անօրինական սեփականացնելու հետ կապված մի դեպք է»։

Փաստաբանն ասաց, որ համայնքապետի նկատմամբ հարուցված քրգործը վաղուց կարճվել է, ինչը մարզպետը չի շեշտել. «Մարդը խոսում է քրեական գործից եւ անցնում դրա հետեւանքներին։ Նա գիտի, որ այդ քրեական գործը կարճված է, եւ խոսել քրեական գործի հետեւանքների մասին, վկայակոչելով հետագա դատաիրավական գործառույթներ՝ ընդունելի չեն։ Այդ քրեական գործն իրականում կարճվել է, ինչը նշանակում է, որ դրա վերաբերյալ չի կարող հետագայում դատաքննություն անցկացվել։ 2018 թվականից իրենք տարբեր տեսակ անանուն, անստորագիր, անհասցե գրություններով ստուգումներ էին իրականցնում Ավշար համայնքում։ Փորձում էին լուրջ խնդիրներ գտնել, ֆինանսական չարաշահումներ, մինչդեռ այդ ստուգումների հետեւանքով ոչինչ չի հայտնաբերվել»։

Փաստաբանը նկատեց, որ մարզպետարանը ոչինչ չգտնելով, անցել է երկրորդ փուլին. «Ոչինչ չգտնելով անցան երկրորդ ծրագրին, հին դպրոցի շենքի հարցը բարձրացրին օրակարգ։ Մարզպետարանից մասնագետներ են եկել եւ համապատասխան տեղատեսություն են կատարել։ Խնդիրն այն էր, որ կարողանային մինչեւ այդ ինչ-որ առումով ֆինանսական չարաշահում գտնել»։

Անդրադառնալով Գարիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե համայնքի այդ շենքը հետ է վերադարձվելու պետությանը, փաստաբանը ընգդեց. «Իրավաբանական մի դրույթ ոտնահարվում է, Սահմանադրության 66-րդ հոդվածով, ՔՕ 18-րդ հոդվածով նախատեսված մի ատ կարեւոր իրավական սկզբունք ոտնահարվում է։ Նա ասել է, թե պարոն Գրիգորյանը ընդունել է իր մեղքը։ Սա սուտ է, զրպարտություն է։ Մենք պատրաստվում ենք դատական հայց ներկայացնել Գարիկ Սարգսյանի դեմ՝ զրպարտության համար»։

Նա մեջբերեց եւս մեկ հատված մարզպետի հայտարարությունից. «Ավշար համայնքի ղեկավարը դպրոցի շենքն աճուրդի է հանել, եւ աճուրդի արդյունքում այն ձեռք էր բերել նրա վարորդը: Վարորդն այնուհետեւ այդ շենքը վաճառել էր համայնքի ղեկավարի աղջկան: Համայնքապետարանն էլ չորս տարի ամսական 120 000 դրամով վարձակալել էր այդ շենքը՝ իբր թե կարատեի պարապմունքներ անցկացնելու համար»։

Համայնքապետի փաստաբանը նկատեց, որ Գարիկ Սարգսյանը պարզ մանիպուլյացիայի է դիմել. «Սա հիշեցնում է հատնի պատմությունը՝ Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը՝ Հակոբին, Հակոբն էլ՝ Հուդային եւ նրա եղբայրներին։ Ու ոչ մի ժամանակագրություն չկա։ Հանրությունը կարող է հասկանալ՝ հին դպրոցի շենքը 1 օրում անցավ համայնքին, հաջորդ օրը համայնքը աճուրդով օտարեց մեկ այլ անձնավորության, իսկ դրանից մի քանի օր հետո գնեց Հասմիկ Գրիգորյանը։ Սա պարզ մանիպուլյատիվ հնարք է։ Իրականում գույքը որպես սեփականություն համայնքին անցել է 2002 թվականին, այդ գույքը, ըստ համայնքում եղած տվյալների, տիրազուրկ էր եւ չէր կարող չանցնել համայնքին»։

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Ավշար համայնքի հին դպրոցի շենքը List.am-ում վաճառքի է հանվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ