News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
387.04
EUR
415.29
RUB
4.72
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը մեկնարկած քարոզարշավի ընթացքում այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւ, որտեղ հանդիպումներ է ունեցել ավելի քան 30 համայնքներում եւ ներկայացրել նախընտրական ծրագրի՝ հենց Քաշաթաղին վերաբերող մասը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արայիկ Հարությունյանը։

«Մեծ էր ոգեւորությունս, երբ բնակիչներն իրենք սկսեցին խոսել այն հսկայածավալ աշխատանքների մասին, որոնք իրականացվել են այստեղ իմ վարչապետության տարիներին: Ես նրանց խոսքում տեսա հավատ, որ ծնվել է արվածն արձանագրելու գիտակցումից: Սակայն կցանկանայի առանձնացնել ինձ համար ամենակարեւորն այցիս ընթացքում. Տիգրանավանում եւ Աղաձորում ուխտի գնացի հենց այդ հողի համար իրենց կյանքը տված Արցախ Հովսեփյանի եւ Հակոբ Խաչատրյանի շիրիմներին, իսկ հետո եղա նրանց ընտանիքներում: Այս ամենը առավել քան պարտավորեցնող է: Եվ հավաստիացնում եմ ձեզ, որ մենք գիտակցում ենք այդ պատասխանատվության չափն ու կարեւորությունը, իսկ ապացույցը հայրենիքի զարգացման մեր տեսլականն է, որն իրականություն կդառնա բոլորիս նվիրումի ու անխոնջ աշխատանքի շնորհիվ»:

Շրջանի բնակիչների հետ իր հանդիպումներում Արայիկ Հարությունյանը նշել է, որ առավելագույնը 2-3 տարում ավարտելու են շինանյութերի ծրագիրը, ներդնելու են բնակարաշինության ծրագիր, որի շրջանակներում գյուղերում տուն կառուցողներին տրամադրվելու է 5 միլիոն դրամի օժանդակություն, եւ սկսելու են կառուցել շրջանի համար կենսական նշանակություն ունեցող Խնձորեսկ-Իշխանաձոր-Հադրութ, Բերձոր-Իշխանաձոր եւ Կովսական-Կապան ճանապարհները։ «Մենք ասում ենք՝ ունենք պատմական հայրենիք, սահմանադրորեն ամրագրված, որի ամեն մի սանտիմետրը մեզ համար ավելի թանկ է, քան մեր կյանքը»,- Իշխանաձորում անցկացված հանդիպման ժամանակ հայտարարել է Ա․ Հարությունյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի նախագահն ընդունել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամներին
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն շարժման՝ ԱՀ նախագահին ուղղված  նամակի դրույթների շուրջ։ Նախագահը, կարևորելով կենսական հարցերի շուրջ...
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսությունների վերազինման ծրագիր է սկսում
Ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցությամբ: Օրերս «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության և Արցախի...
Ավարտվել են Արցախի 2022-ի պետական բյուջեի կատարման մասին  հաշվետվության հանձնաժողովային քննարկումները
Բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացրել է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ...
Արցախում յոթ անձ ձերբակալվել է առանց վառելիքի բացթողման կտրոնի լիցքավորում կատարելու պահանջի պատճառով
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական...
Արցախի նախագահը հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ
Նախագահը ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական  վերջին...
Տեղի է  ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր ժողովը, ընտրվել է Խորհրդի կազմը
Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի է  ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր ժողովը, որի ընթացքում...
Ամենաշատ