News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Ուորիքի համալսարանի աստղագետները գտել են անոմալ զանգվածեղ սպիտակ գաճաճ, որը գտնվում է Երկրից 150 լուսատարի հեռավորությամբ: Այս օբյեկտը արտասովոր քիմիական բաղադրություն ունի, որը մատնացույց է անում, որ այն ձեւավորվել է 2 սովորական սպիտակ գաճաճների բախման ժամանակ՝ որպես գերնոր հրաշքով խուսափելով ոչնչանալուց, հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով Eurekalert!-ում հրապարակված հայտարարությունը:

WDJ0551+4135 աստղը հայտնաբերվել է Gaia տիեզերական հեռադիտակով: Պարզվել է, որ սպիտակ գաճաճի լուսոլորտում ածխածնի ավելցուկային քանակություն կա, ինչը չի նկատվել համանման այլ օբյեկտներում: Հետազոտողները սովորաբար դիտարկում են ջրածնի արտաքին շերտը՝ հելիումի ոչ մեծ խառնուրդով կամ պարզապես հելիումի եւ ջրածնի խառնուրդով: Այս դեպքում, սակայն, նրանք հայտնաբերել են ջրածնի եւ ածխածնի խառնուրդ, որոնք պետք է գտնվեին առանձին շերտերում՝ բաժանված հելիումի շերտով:

Հայտնի է, որ հին աստղերը Հարդագողի ճանապարհի կենտրոնի շուրջ ավելի արագ են պտտվում, քան երիտասարդ աստղերը, իսկ WDJ0551+4135-ը տեղաշարժվում է ավելի արագ, քան մյուս հայտնի սպիտակ գաճաճների 99 տոկոսը: Սա նշանակում է, որ այս օբյեկտն ավելի հին է, քան սառչելու նույն արագությամբ սպիտակ գաճաճները: Քանի որ այն 2 անգամ ավելի զանգվածեղ է միջին սպիտակ գաճաճից, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ երկնային մարմինն առաջացել է միաձուլման հետեւանքով:

Գիտնականների կարծիքով՝ 2 սպիտակ գաճաճների բախումը տեղի է ունեցել 1,3 միլիարդ տարի առաջ, սակայն այս օբյեկտները մինչեւ միաձուլման պահը կարող էին գոյություն ունենալ արդեն շատ միլիարդավոր տարիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ